00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բիզնեսին հրավիրում են Ռուսաստանում կայանալիք «արտադրողականության առաջնությանը»

© Photo : Provided By: Karen Avagyan, Armenia Strategic Development Center FoundationԵկատերինա Գրիշինան
Եկատերինա Գրիշինան - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2023
Եկատերինա Գրիշինան
Բաժանորդագրվել
Առաջնությունը և ուսումնական դասընթացները թույլ են տալիս բարելավել ոչ միայն կառավարման հմտությունները, այլև փորձի փոխանակում իրականացնել իրական արտադրական խնդիրների վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Հայկական ընկերությունները կարող են անվճար մասնակցել «արտադրողականության առաջնություններին», որոնք անցկացվում են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ծրագրով: Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանն առընթեր Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի «արտադրողականության առաջնորդներ» կրթական ծրագրի ղեկավար Եկատերինա Գրիշինան Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունում կայացած շնորհանդեսի ժամանակ:
Նախագծի գաղափարը ծնվել է համավարակի ժամանակ և իրենից ներկայացնում է բիզնես-սիմուլյատոր, որի մասնակիցները տրված իրավիճակներում կառավարման արդյունավետության բարձրացման ուղիներ են փնտրում: Նա հավելել է, որ գլխավոր խնդիրը մենեջերների միջև գաղափարների փոխանակման հասնելն է, նրանց նորովի պատկերացում տալը իրենց ձեռնարկությունների խնդիրների մասին։
«Թվում է` ինչո՞ւ պետք է մեքենաշինարարը խորանա և իմանա, թե ինչպես է կարգավորվում արտադրությունը թռչնաբույծի մոտ։ Բայց իրականում փորձի այդպիսի փոխանակումը թույլ է տալիս ստանդարտից դուրս մտածել, նոր լուծումներ գտնել»,-ասում է Գրիշինան։
«Արտադրողականության առաջնորդներ» նախագիծը ներառում է նաև կրթական ծրագիր մենեջերների համար, որի մի մասն ընթանում է առկա, մյուս մասը հեռակա կարգով: Ծրագրի ընթացքում բիզնեսին առաջարկվում է դիտարկել ընկերության ուժեղ և թույլ կողմերի հաջող օրինակներ, նոր շուկաների որոնման և ապրանքների զարգացման, աշխատանքի արտադրողականության բարձրացման օրինակներ ինչպես նոր սարքավորումների, այնպես էլ գործընթացների թվայնացման միջոցով:
Հաջող օրինակները երբեմն թաքնված են արտադրական մանրուքների մեջ։ Այդպիսի մի օրինակ կա «Русская кожа» ընկերությունների խմբի գործարաններից մեկում: Այստեղ նրանք ուշադրություն են դարձրել մամլիչի աշխատանքին, որտեղ հարթեցվում է պատրաստի կաշին։ Մամլիչն աշխատում է մի քանի ջերմաստիճանային ռեժիմներով, որոնք, ինչպես արդուկի վրա, պետք է փոխել: Եթե տաք ռեժիմից պետք է անցնել ավելի սառը ռեժիմի, ապա պետք է սպասել, մինչև մամլիչը տաքացնող մեքենայի յուղը սառչի: Պարզվել է, որ յուղի տաքացուցիչի կողքով սառը ջրով խողովակ է անցնում, և ջերմափոխանակիչի տեղադրումը ավելի արագ է սառեցնում մամլիչը:
Այս և տասնյակ այլ օրինակներ, որոնք խորհրդային տարիներին կոչվում էին «ռացիոնալացման առաջարկներ», կարող են կիրառվել տարբեր արտադրություններում, և դրանց հետ ծանոթանալը ցանկացած ոլորտի արդյունաբերության կամ արտադրության ղեկավարին չի խանգարի։
«Մենք օգնում ենք զարգացնել ոչ միայն «փափուկ հմտությունները»` շփում անձնակազմի հետ, մոտիվացիա, պարտականությունների բաժանում, այլև «կոշտ հմտությունները», որոնք կապված են արտադրական գործընթացի հետ»,-նշել է Գրիշինան։
Նման բազմաբնույթ տեղեկատվությունը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են ձեռնարկությունում առանձին գործառույթները փոխկապակցված: Սա օգնում է, օրինակ, այն դեպքերում, երբ յուրաքանչյուրը պաշտպանում է աշխատանքի իր հատվածի շահեր, և ի վերջո ամբողջ ձեռնարկության աշխատանքն է դանդաղում։
Այս և այլ ծրագրերն ու փորձը ռուս մասնագետները պատրաստ են առաջարկել հայ գործընկերներին։
Նշենք, որ շնորհանդեսի կազմակերպիչը «Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամն էր։ Առաջիկայում «Արտադրողականության առաջնորդներ» ծրագրի ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպումներ ունենալ հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Լրահոս
0