https://arm.sputniknews.ru/20230329/hajastanum-karmruki-labvoratvor-hastatvats--depqeri-tivy-85-e-57417626.html
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է. ԱՆ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է. ԱՆ
Sputnik Արմենիա
Մարտի 13–ին արված վերջին թարմացումից հետո ՀՀ–ում կարմրուկի դեպքերն ավելացել են 35-ով։ 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T19:42+0400
2023-03-29T19:42+0400
2023-03-29T19:50+0400
կարմրուկ
հհ առողջապահության նախարարություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/15/24176018_0:0:3072:1728_1920x0_80_0_0_9ea1f73a7ef5621ecac0d2dbcf830307.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո, որն արվել է մարտի 13–ին, ավելացել է ևս 35-ով: Տեղեկացվում է, որ հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակներ:Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից:Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:Գերատեսչությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:Միաժամանակ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնք կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում չեն ստացել:Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/15/24176018_216:0:2947:2048_1920x0_80_0_0_fd75c720629cf2a2145e8d2c7e684bf6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմրուկ, հհ առողջապահության նախարարություն, հայաստան
կարմրուկ, հհ առողջապահության նախարարություն, հայաստան
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է. ԱՆ
19:42 29.03.2023 (Թարմացված է: 19:50 29.03.2023) Մարտի 13–ին արված վերջին թարմացումից հետո ՀՀ–ում կարմրուկի դեպքերն ավելացել են 35-ով։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո, որն արվել է մարտի 13–ին, ավելացել է ևս 35-ով:
«Այսպիսով, մարտի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակներ:
Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Գերատեսչությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնք կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում չեն ստացել:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։