https://arm.sputniknews.ru/20230329/adrbejany-pvordzum-e-etnik-ztumner-irakanacnel-lernajin-gharabaghum-pashinjan-57403684.html
Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կրկնել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T16:27+0400
2023-03-29T16:27+0400
2023-03-29T16:47+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56703298_0:165:1600:1065_1920x0_80_0_0_422a29190fb4498298944f2ea5eb4cb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ անցկացվող Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։Ըստ նրա` Հայաստանը, չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին, հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում. Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թ.–ի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում էլ բարելավել է իր դիրքերը 12 կետով։ Անցած տարի Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը «Economist Intelligence Unit»-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում։«Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին՝ հանուն խաղաղության, հանուն ազատության, հանուն երջանկության։ Մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը զուգընթաց, մենք 2022 թվականի սեպտեմբերին ստիպված էինք բախվել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի, ինչը հանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացմանը։ Դեռևս սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից ՀՀ–ի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ–ին և մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին մեզ կասեցնել հետագա ներխուժումը»,– ասել է Փաշինյանը։Նա ընդգծել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է մարդու իրավունքների խախտումներն ամբողջ աշխարհում, և շատ բան է պետք միասին անել ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները կանխելու համար:Նրա խոսքով` ժողովրդավարությունը շարունակական աշխատանք է, և Հայաստանը շարունակելու է ստանձնել նոր պարտավորություններ՝ Հայաստանի համար նոր նշաձող սահմանելով համաշխարհային ժողովրդավարական վարկանիշային աղյուսակում։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների ուղղությամբԼաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56703298_0:0:1420:1065_1920x0_80_0_0_f3a8ae465b94d2def2577c9b1228b6c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ
Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
16:27 29.03.2023 (Թարմացված է: 16:47 29.03.2023) ՀՀ վարչապետը կրկնել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Այս հայտարարությունն արել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ անցկացվող Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։
«Մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միևնույն ժամանակ ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, և որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն»,– նշել է Փաշինյանը։
Ըստ նրա` Հայաստանը, չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին, հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում. Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թ.–ի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում էլ բարելավել է իր դիրքերը 12 կետով։ Անցած տարի Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը «Economist Intelligence Unit»-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում։
«Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին՝ հանուն խաղաղության, հանուն ազատության, հանուն երջանկության։ Մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը զուգընթաց, մենք 2022 թվականի սեպտեմբերին ստիպված էինք բախվել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի, ինչը հանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացմանը։ Դեռևս սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից ՀՀ–ի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ–ին և մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին մեզ կասեցնել հետագա ներխուժումը»,– ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է մարդու իրավունքների խախտումներն ամբողջ աշխարհում, և շատ բան է պետք միասին անել ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները կանխելու համար:
Նրա խոսքով` ժողովրդավարությունը շարունակական աշխատանք է, և Հայաստանը շարունակելու է ստանձնել նոր պարտավորություններ՝ Հայաստանի համար նոր նշաձող սահմանելով համաշխարհային ժողովրդավարական վարկանիշային աղյուսակում։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։