00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովրդի ցավը տանեմ, խաղից հետո պարում էին. «Արարատ-73»-ի խաղացողները` հաղթանակների մասին

© Sputnik / Asatur YesayantsОпорный полузащитник ереванского "Арарата" Сергей Бондатенко на фотовыставке к 50-летию "Арарата 73" (28 марта 2023). Еревaн
Опорный полузащитник ереванского Арарата Сергей Бондатенко на фотовыставке к 50-летию Арарата 73 (28 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ առաջնությունում և Գավաթում «Արարատի» հաղթանակի 50-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսին «ոսկե կազմից» 4 ֆուտբոլիստ էր եկել: Նրանց հաղթանակի գաղտնիքը պարզ է՝ սիրել այն, ինչ անում են և ամեն օր ջանք թափել դրա համար։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան․ Երևանում այսօր բացված լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված էր «Արարատի» ոսկե դուբլի 50-ամյակին, երկրպագուներն ու լրագրողները թիմի վետերաններին հարցրին, թե երբ պետք է հաղթանակներ սպասել երիտասարդներից:
«Ինչ անել, հա ինչ անել․․․ մարզվել է պետք և խաղալ։ Ես հո Խոջա Նասրեդինը չեմ, որ ֆոկուս անեմ ու տղաները սկսեն խաղալ։ Պիտի խաղան, պիտի կյանքը դնեն»,-պատասխանեց Սերգեյ Բոնդարենկոն։
© Photo : Photolure«Արարատի» ֆուտբոլիստները «Արարատ–73»–ի 50–ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսին
Игроки ереванского Арарата на фотовыставке, посвященной 50-летию золотого дубля команды. Слева направо: Норик Месропян, Эдуард Маркаров, Сергей Погосов, Сергей Бондаренко (28 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
«Արարատի» ֆուտբոլիստները «Արարատ–73»–ի 50–ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսին
73-ի «ոսկե կազմից» ցուցահանդեսին ևս երեքն էին եկել՝ Էդուարդ Մարգարովը, Նորիկ Մեսրոպյանն ու Սերգեյ Պողոսյանը։
«Այ, հենց Բոնդարենկոյին էլ հարցրեք, ամեն ինչ լավ կնկարագրի։ Ես պատմելուց լավ չեմ։ Ֆոտոներում էլ միշտ ծայրում եմ կանգնած։ Դա էլ իմ տեղն է»,-ժպտում է Մեսրոպյանը, որը թիմի պաշտպանությունն էր ապահովում ձախ թևում։

Իսկական երևանցիները, կամ թարգմանության դժվարություններ

Սերգեյ Նիկոլաևիչ Բոնդարենկոն այնքան հյութեղ, անթարգմանելի հայերենով է խոսում, որ շատ երևանցիներ կնախանձեին։
«Դու հլը ժողովրդին նայի․․․միութենական առաջնության խաղ էր․․․էլ Բավարիայինը չեմ ասում, ստադիոնի տանիքը չէր երևում։ Ես էս ժողովրդի ցավը տանեմ, էսքան ժողովուրդ, որ գալիս էր, խաղից հետո պարում էին, էդ մեր երջանկությունն էր»,-պատմում է նա՝ մեզ հետ միասին պտտվելով ու դիտելով լուսանկարները։
Դրանցից մեկում «Հրազդան» մարզադաշտն է, որտեղ 70 հազար երկրպագուներ սպասում են «Արարատ»-«Դինամո»(Թբիլիսի) խաղի սկսվելուն։ Խաղադաշտ են դուրս գալիս թիմերը կապիտանների՝ Մուրտազ Խուրցիլավայի և Հովհաննես Զանազյանի գլխավորությամբ։
© Photo : Photolure«Արարատ–73»–ի 50–ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսը
Арарат (Ереван) и Динамо (Тбилиси) выходят на поле стадиона Раздан, 1973 год. Фотография с фотовыставки братьев Багдасарян к 50-летию Арарата 73  - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
«Արարատ–73»–ի 50–ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսը
Դաշտում նա «պահում» էր (կամ նրան էին «պահում») Մանուչար Մաչաիձեին կամ Կախի Ասատիանիին։ Հայտնի ֆուտբոլիստը հիշում է, որ դաշտում երևանցիներն ու թիֆլիսցիներն անզիջում պայքար էին մղում, բայց դաշտից դուրս լավագույն ընկերներ էին։
Լուսանկարում Բոնդարենկոն դաշտ է դուրս գալիս դարպասապահ Ալյոշա Աբրահամյանից հետո և Լևոն Իշտոյանից առաջ։ Ամենավերջում քայլում է մեկ այլ իսկական երևանցի՝ Ալեքսանդր Կովալենկոն, որը 1971 թվականին «Հրազդան» մարզադաշտի պատմության առաջին գոլն է խփել, հենց դրա բացման օրը (Ալմաթիի «Կայրատի» հետ միութենական առաջնության խաղում)։
«Իզուր չէ, որ Սաշային «Բերդ» էին ասում։ Ուզում ես երկուսով նրա դեմ դուրս արի, ուզում ես երեքով, բոլորից խլում էր գնդակը։ Հզոր, հուսալի ֆուտբոլիստ էր, մաքուր հոգով մարդ, հոյակապ ընկեր»,-հիշում է Բոնդարենկոն։
Այս լուսանկարում նա և թիմի նրա ընկերները «Արարատի» համար անսովոր գծավոր համազգեստով են։ Մի վայրկյան առաջ Բոնդարենկոն կատարել է իր հռչակավոր թնդանոթային հարվածը։
© Photo : Photolure«Արարատ–73»–ի 50–ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսը
Полузащитник ереванского Арарата Сергей Бондаренко наносит дальний удар по воротам. Фотография с фотовыставки братьев Багдасарян к 50-летию Арарата 73  - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
«Արարատ–73»–ի 50–ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսը
«Մեծագույն վարպետ Արկադի Անդրեասյանն էր, նրա փոխանցումներից էի էդպիսի հարվածներ ստանում։ Հակառակորդի կողմից ով գնդակն ընդունում էր՝ կամ ողջ, կամ մեռած․․․ Ես չնայած հենակետային կիսապաշտպան էի, բայց հենց միայն միութենական առաջնություններում 32 գոլ եմ խփել։ Հարձակվողներ կային, որ էդքան չէին խփել։ Դա էլ երկնքից հո չէր ընկնում։ Մենք այդ հարվածները Զանազանյանի հետ էնքան էինք մշակում, որ երբ պետք լինի՝ խփենք»,-ասում է հայտնի ֆուտբոլիստը։

Մարդը, որի մոտ ամեն ինչ գեղեցիկ է

1973 թվականի ԽՍՀՄ գավաթի հաղթական եզրափակիչում Սերգեյ Պողոսյանը դուրս եկավ փոխարինման: Պողոսյանը պատմում է, որ խաղից առաջ նա և Նիկոլայ Ղազարյանը պատրաստ էին խաղադաշտ դուրս գալ, սակայն մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նրանց մեկնարկային կազմում չընդգրկեց։ Հիշեցնենք, որ Պողոսյանի և Մարկարովի համար ռուսերենը նույնքան մայրենի է, որքան հայերենը՝ Երևանում մեծացած Բոնդարենկոյի և հանգուցյալ Կովալենկոյի համար։
© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Պողոսյանը «Արարատ–73»–ի 50–ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսին
Нападающий ереванского Арарата Сергей Погосов на фотовыставке к 50-летию Арарата 73 (28 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Սերգեյ Պողոսյանը «Արարատ–73»–ի 50–ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսին
«Նիկիտա Պավլովիչը, որ մարդկանցից լավ էր գլուխ հանում, հասկացավ մեր դրությունը։ Մարտավարություն թելադրելուց հետո մեզ խնդրեց մնալ, ասաց՝ «Սերգեյ, Նիկոլայ, պատրաստ եղեք ամեն պահի դաշտ մտնելու»»։
Այդպես էլ եղավ․ թե՛ Պողոսյանը, թե՛ Ղազարյանը խաղադաշտ դուրս եկան 73-րդ րոպեին, օգնեցին թիմին խաղի ավարտից մեկ րոպե առաջ հավասարեցնել հաշիվը, իսկ ավելացված ժամանակում՝ հաղթել:
96-ամյա Սիմոնյանին Պողոսովն ու նրա թիմակիցները պարբերաբար առողջություն են մաղթում․ հեռախոսով, երբեմն՝ առերես:
«Հոյակապ ֆուտբոլիստ էր, լավ մարզիչ։ Բայց կարևորը՝ հիանալի, բարի մարդ է։ Այն, որ կարողացանք հաղթել Կիևի «Դինամո»-ին՝ ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ նաև Եվրոպայի ամենաուժեղ թիմերից մեկին, նրա ներդրումը շատ մեծ է»,-հիշում է Պողոսյանը։

Ոչ միայն խաշը

Պողոսյանի համար հաղթանակի ճանապարհը ամենադժվարներից էր. 1972-ին նա ոտքի կոտրվածք էր ստացել (որը միակը չէր կարիերայի ընթացքում) և մի քանի ամսով դուրս էր մնացել: Ոչ ոք չգիտեր, թե արդյոք նա դաշտ դուրս կգա նոր՝ 1973 թվականին։ Երկու-երեք ամիս, երբ ոտքը գիպսի մեջ էր, Սերգեյը օրերն էր հաշվում, թե երբ կկարողանա մարզումների վերադառնալ: Նիկիտա Սիմոնյանը նրան անվանում էր «անվախ ու անբասիր մարդ»։
© Photo : Photolure«Արարատ–73»–ի 50–ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսը
Тренер олимпийской сборной СССР по футболу Александр Пономарев (в центре) и игроки сборной из Арарата (слева направо): Сергей Бондаренко, Левон Иштоян, Норик  Месропян, Ованес Заназанян, Аркадий Андреасян. Фотография с фотовыставки братьев Багдасарян к 50-летию Арарата 73 - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
«Արարատ–73»–ի 50–ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսը
Կոտրվածքը կպնելու համար հայտնի հայկական բաղադրատոմս կա, որը Պողոսյանը նույնպես կիրառում էր։
«Բա իհարկե, շատ խաշ էի ուտում, ամեն օր, օրը մեջ․․․ հնարավոր է, որ դա նույնպես օգնեց։ Բայց ամենաշատը մարզական ոգին օգնեց։ Մենք ուղղակի բոլորս շատ էինք սիրում ֆուտբոլը ու մեր երկիրը»,-հիշում է Պողոսյանը։
Բազմահազար երկրպագուների հետ միասին նրանք սպասում են նոր հաղթանակների, բայց հիշեցնում են, թե որքան ջանք է պետք ներդնել դրանց համար:
Նշենք, որ Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացված լուսանկարների ցուցահանդեսը մեկտեղել էր Հերբերտ Բաղդասարյանի և նրա որդու՝ Մելիք Բաղդասարյանի լուսանկարները «Արմենպրես» պետական լրատվական գործակալության արխիվից:
© Sputnik / Asatur YesayantsՀերբերտ Բաղդասարյանի և նրա որդու՝ Մելիք Բաղդասարյանի լուսանկարների ցուցահանդեսը
Спортивный комментатор Рудик Багдасарян на фотовыставке к 50-летию Арарата 73 (28 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Հերբերտ Բաղդասարյանի և նրա որդու՝ Մելիք Բաղդասարյանի լուսանկարների ցուցահանդեսը
Լրահոս
0