https://arm.sputniknews.ru/20230328/tiezerakan-tekhnvolvogianer-ev-volvorti-ajl-harcer-en-qnnarkel-bta-nakhararn-ev-hhum-amn-despany-57374316.html
Տիեզերական տեխնոլոգիաներ և ոլորտի այլ հարցեր են քննարկել ԲՏԱ նախարարը և ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը
Տիեզերական տեխնոլոգիաներ և ոլորտի այլ հարցեր են քննարկել ԲՏԱ նախարարը և ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը
Sputnik Արմենիա
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։ 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T20:26+0400
2023-03-28T20:26+0400
2023-03-28T20:37+0400
ամն
դեսպան
ռոբերտ խաչատրյան
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
քրիստինա քվին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57374141_0:35:1274:752_1920x0_80_0_0_6349b2e0950cee1377c4ebc931ff4572.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացման, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված, ինչպես նաև կրթական, գիտահետազոտական ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը՝ հարաբերությունների խորացման գործում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57374141_68:0:1201:850_1920x0_80_0_0_437e2b98c85e1bb72841141116dac24a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դեսպան, ռոբերտ խաչատրյան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, քրիստինա քվին
ամն, դեսպան, ռոբերտ խաչատրյան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, քրիստինա քվին
Տիեզերական տեխնոլոգիաներ և ոլորտի այլ հարցեր են քննարկել ԲՏԱ նախարարը և ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը
20:26 28.03.2023 (Թարմացված է: 20:37 28.03.2023) Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը,
հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին:
Դեսպան Քրիստինա Քվինը նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում առկա հարաբերությունների զարգացմանը: Նա անդրադարձել է Ամազոն Վեբ Սերվիսի (AWS) հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում SADA-ի հետ ստորագրված Համագործակցության հուշագրին, համոզմունք հայտնել, որ հուշագրերի կնքումը հիմք կծառայի ավելի սերտ և արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացման, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված, ինչպես նաև կրթական, գիտահետազոտական ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը՝ հարաբերությունների խորացման գործում։