00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն հիասթափված Է ՄԱԿ -ի ԱԽ-ում «Հյուսիսային հոսքերի» վերաբերյալ քվեարկությունից

© Sputnik / Мария ДевахинаՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
Բաժանորդագրվել
Բանաձևին կողմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը և Բրազիլիան։ Մնացած երկրները ձեռնպահ են մնացել։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսաստանը հիասթափված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությունների հետ կապված հետաքննության վերաբերյալ քվեարկության արդյունքներից։ Մոսկվան կձգտի բացահայտել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը չէր ընդունել ՌԴ-ի բանաձևը «Հյուսիսային հոսքերում» դիվերսիայի հետաքննության հանձնաժողով ստեղծելու մասին, որը կոչ էր անում կազմակերպության գլխավոր քարտուղարին ստեղծել հետաքննության անկախ միջազգային հանձնաժողով «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում տեղի ունեցած դիվերսիայի բոլոր կողմերի համապարփակ, թափանցիկ և անաչառ միջազգային հետաքննություն իրականացնելու, այդ թվում կատարողների, հովանավորների, կազմակերպիչների և հանցակիցների նույնականացման համար։ Բանաձևին կողմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և Բրազիլիան։ Մնացած երկրները ձեռնպահ են մնացել։
«Արևմտյան մայրաքաղաքներում պարզապես վախենում են ճշմարտության անաչառ հաստատումից։ Հիասթափված ենք քվեարկության արդյունքներից։ Մեր նախագիծը, որը հաշվի է առել կառուցողական բոլոր գործընկերների մտահոգությունները, նպատակ ուներ իրականացնել օբյեկտիվ և համապարփակ հետաքննություն, որպեսզի պատասխանատվության ենթարկվեին ենթակառուցվածքում տեղի ունեցած բնապահպանական և տնտեսական ծանր հետևանքներով աննախադեպ դիվերսիաների պատասխանատուները»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք՝ 2022 թ. սեպտեմբերին պայթյուններ տեղի ունեցան դեպի Եվրոպա գազ արտահանող երկու գազատարներում՝ «Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք 2»–ում։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է նախաձեռնել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին հայտնեց, որ «Գազպրոմին» թույլատրել են ուսումնասիրել պայթեցման վայրը, և ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը նրան զեկուցել է հետազոտության մասին: Պուտինը հայտարարեց, որ գազատարի վրա տեղի ունեցած պայթյունն ակնհայտ ահաբեկչություն է։
Պուտինն ասել է, որ հնարավոր է` «Հյուսիսային հոսքում» ևս մեկ ռումբ հայտնաբերվի
Ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը այս տարվա փետրվարի 8-ին հրապարակեց «Հյուսիսային հոսքերում» պայթյունների վերաբերյալ իր հետաքննությունը, որում, հղում անելով իր աղբյուրին, գրում էր, որ ռուսական գազատարների տակ պայթուցիկ սարքերը 2022 թվականի հունիսին «Baltops» զորավարժությունների քողի տակ դրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակները՝ նորվեգացի մասնագետների աջակցությամբ։
Հերշի տեղեկություններով ՝ գործողության անցկացման մասին որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ազգային անվտանգության հարցերով զբաղվող վարչակազմի ներկայացուցիչների հետ ինն ամիս տևած քննարկումների արդյունքում:
Լրահոս
0