https://arm.sputniknews.ru/20230328/krtshatvel-e-tsarajvoghakan-meqenaneri-tivy-pashinjanin-hashvetvutjun-en-nerkajacrel-57360053.html
Կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը. Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել
Կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը. Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը: 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T17:53+0400
2023-03-28T17:53+0400
2023-03-28T17:56+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57357284_0:91:1601:991_1920x0_80_0_0_8739add795af2d2ee6deedbb78a6174d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը 2022 թվականին կրճատվել է` հասնելով 40-ի, գործընթացը շարունակական է։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին այսօր զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ըստ հաղորդագրության` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները ներկայացրել են վարչապետի աշխատակազմի` 2022թ. գործունեության հաշվետվությունը:Նշվել է, որ 2022թ. քաղաքացիներից ստացվել է մոտ 7900 դիմում։ Ընդհանուր առմամբ՝ 2020-2022թթ. այդ ցուցանիշը գերազանցել է 20.000-ը: Զեկուցվել է դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների մասին:Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ 2022 թվականին մեկնարկել է Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակի» կառուցման գործընթացը: 2022թ. իրականացվել և այժմ ակտիվ ընթանում են Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները (առաջնությունը կայանալու է Երևանում 2023թ. ապրիլի 10-23-ը):Հաշվետվությանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկում է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ:Վարչապետը անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումներին, որոնց շրջանակում պետք է դիտարկել աշխատակազմում մասնագիտական բարձր որակավորմամբ կադրերի ներգրավման հարցը:Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը:Քննարկման ավարտին նա տվել է կոնկրետ հանձնարարականներ:Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ռազմարդյունաբերության ոլորտում արված աշխատանքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57357284_0:0:1421:1066_1920x0_80_0_0_f140472a730268d4f8982a842f824b1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ավտոմեքենա
հայաստան, նիկոլ փաշինյան, ավտոմեքենա
Կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը. Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել
17:53 28.03.2023 (Թարմացված է: 17:56 28.03.2023) ՀՀ վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը 2022 թվականին կրճատվել է` հասնելով 40-ի, գործընթացը շարունակական է։ Ինչպես հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին այսօր զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ըստ հաղորդագրության` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները ներկայացրել են վարչապետի աշխատակազմի` 2022թ. գործունեության հաշվետվությունը:
Նշվել է, որ 2022թ. քաղաքացիներից ստացվել է մոտ 7900 դիմում։ Ընդհանուր առմամբ՝ 2020-2022թթ. այդ ցուցանիշը գերազանցել է 20.000-ը: Զեկուցվել է դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների մասին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ 2022 թվականին մեկնարկել է Երևանի Բուսաբանական այգու տարածքում
«Կյանքի պուրակի» կառուցման գործընթացը: 2022թ. իրականացվել և այժմ ակտիվ ընթանում են Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները (առաջնությունը կայանալու է Երևանում 2023թ. ապրիլի 10-23-ը):
Հաշվետվությանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկում է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ:
Վարչապետը անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումներին, որոնց շրջանակում պետք է դիտարկել աշխատակազմում մասնագիտական բարձր որակավորմամբ կադրերի ներգրավման հարցը:
Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը:
Քննարկման ավարտին նա տվել է կոնկրետ հանձնարարականներ: