https://arm.sputniknews.ru/20230328/hro-mvotvohradzignery-martakan-hradzgutjan-varzhanqner-en-anckacnum-hajastani-lernerum-57335220.html
ՀՌՕ–ի մոտոհրաձիգները մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում
ՀՌՕ–ի մոտոհրաձիգները մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում
Sputnik Արմենիա
Մոտոհրաձգային ստորաբաժանումների վարժանքներին ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող, շուրջ 30 միավոր ռազմական և ավտոտեխնիկա: 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T10:15+0400
2023-03-28T10:15+0400
2023-03-28T10:16+0400
հայաստան
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
վարժանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57333345_0:320:3073:2048_1920x0_80_0_0_4791e6dd89661763cf1ab4ebc8846d6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները պլանային վարժանքների շրջանակում մարտական հրաձգություն են իրականացնում «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։«Անձնակազմը հրաձգային զենքից, մարտական մեքենաներից, ականանետներից և նռնականետներից կրակ է վարում պայմանական հակառակորդի կենդանի ուժի, թեթև զրահապատ տեխնիկայի, ցածր թռչող օդային թիրախների ուղղությամբ։ Վարժանքներն անցկացվում են ցերեկային և գիշերային ժամերին», - նշված է հաղորդագրության մեջ:Մոտոհրաձիգները ուսումնամարտական խնդիրներ են կատարում հրետանային, տանկային, հետախուզական ստորաբաժանումների, ինչպես նաև անօդաչու ավիացիայի հաշվարկների հետ փոխգործակցությամբ:Մոտոհրաձգային ստորաբաժանումների վարժանքներին ներգրավվել է ռուսական ռազմակայանի ավելի քան 300 զինծառայող, գործի է դրվել շուրջ 30 միավոր ռազմական և ավտոմոբիլային տեխնիկա:Ռուսական բազայի հատուկջոկատայինները մարզումներ են անցկացրել Հայաստանի լեռներումԲացի այդ, Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտական մեքենաների մեխանիկ-վարորդները կատարելագործում են բարձրլեռնային շրջաններում վարելու հմտությունները:Շաբաթվա ընթացքում մեխանիկ-վարորդները` որպես շարասյան մաս, 10 կիլոմետրանոց երթ կկատարեն գիշերային ժամերին և մարտական մեքենաների վերանորոգման ու ստուգման նորմատիվներ կհանձնեն։Մոտոհրաձգային ստորաբաժանումների մեխանիկ-վարորդների վարժանքին մասնակցում է ՀՌՕ-ի ավելի քան 120 զինծառայող, ներգրավված է շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա:Հայաստանում ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի ՀՕՊ–ները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57333345_125:0:2856:2048_1920x0_80_0_0_838887410a955512dc88ca8656e2f0b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), վարժանք
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), վարժանք
ՀՌՕ–ի մոտոհրաձիգները մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում
10:15 28.03.2023 (Թարմացված է: 10:16 28.03.2023) Մոտոհրաձգային ստորաբաժանումների վարժանքներին ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող, շուրջ 30 միավոր ռազմական և ավտոտեխնիկա:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները պլանային վարժանքների շրջանակում մարտական հրաձգություն են իրականացնում «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Անձնակազմը հրաձգային զենքից, մարտական մեքենաներից, ականանետներից և նռնականետներից կրակ է վարում պայմանական հակառակորդի կենդանի ուժի, թեթև զրահապատ տեխնիկայի, ցածր թռչող օդային թիրախների ուղղությամբ։ Վարժանքներն անցկացվում են ցերեկային և գիշերային ժամերին», - նշված է հաղորդագրության մեջ:
Մոտոհրաձիգները ուսումնամարտական խնդիրներ են կատարում հրետանային, տանկային, հետախուզական ստորաբաժանումների, ինչպես նաև անօդաչու ավիացիայի հաշվարկների հետ փոխգործակցությամբ:
Մոտոհրաձգային ստորաբաժանումների վարժանքներին ներգրավվել է ռուսական ռազմակայանի ավելի քան 300 զինծառայող, գործի է դրվել շուրջ 30 միավոր ռազմական և ավտոմոբիլային տեխնիկա:
Բացի այդ, Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտական մեքենաների մեխանիկ-վարորդները կատարելագործում են բարձրլեռնային շրջաններում վարելու հմտությունները:
Շաբաթվա ընթացքում մեխանիկ-վարորդները` որպես շարասյան մաս, 10 կիլոմետրանոց երթ կկատարեն գիշերային ժամերին և մարտական մեքենաների վերանորոգման ու ստուգման նորմատիվներ կհանձնեն։
Մոտոհրաձգային ստորաբաժանումների մեխանիկ-վարորդների վարժանքին մասնակցում է ՀՌՕ-ի ավելի քան 120 զինծառայող, ներգրավված է շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա: