https://arm.sputniknews.ru/20230328/hjusisajin-kvoreaji-arajnvordy-kargadrel-e-avelacnel-mijukajin-zenqi-artadrutjuny-57336039.html
Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել է ավելացնել միջուկային զենքի արտադրությունը
Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել է ավելացնել միջուկային զենքի արտադրությունը
Sputnik Արմենիա
Կիմ Չեն Ինը միաժամանակ ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային զենքն ուղղված չէ այլ երկրների դեմ: 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T10:48+0400
2023-03-28T10:48+0400
2023-03-28T10:49+0400
հյուսիսային կորեա
կիմ չեն ին
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/91/18889188_0:0:1651:929_1920x0_80_0_0_b455c4a195e2475cb36341156aa048d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է մեծացնել միջուկային զենքի արտադրությունը, որպեսզիերկրաչափական պրոգրեսիայով ավելացնի դրա պաշարը: Տեղեկությունը հայտնում է Հյուսիսկորեական կենտրոնական գործակալությունը։Մարտի 27-ին Կիմ Չեն Ինը ղեկավարել է միջուկային զենքի ընդունումը և լսել Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ինստիտուտի զեկույցը վերջին տարիներին Հյուսիսային Կորեայի միջուկային զինված ուժերի որակական և քանակական ամրապնդման առաջընթացի մասին:Նա առաջնորդը կոչ է արել պատրաստ լինել միջուկային զենքի կիրառմանը ցանկացած պահի և ցանկացած վայրում, ինչպես նաև հայտարարել է միջուկային ուժերի շարունակական ամրապնդման անհրաժեշտության մասին, որպեսզի գերազանցող հզորությունը թշնամիներին վախեցնի ու պաշտպանի ԿԺԴՀ-ի իշխանությանը, ժողովրդին ու հասարակարգը:Կիմ Չեն Ինը դստեր հետ այցելել է հրթիռների պահեստՄիևնույն ժամանակ Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային զենքն ուղղված չէ այլ երկրների դեմ, երկրի միջուկային ուժերի թշնամին հենց պատերազմն է և ընդհանրապես միջուկային աղետը, իսկ ԿԺԴՀ-ի իշխանությունը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության:ԿԺԴՀ-ն վերջին շրջանում մի շարք զորավարժություններ է անցկացրել միջուկային սպառազինությունների համակարգերը ստուգելու համար:ԿԺԴՀ–ն իրեն հռչակել է միջուկային պետություն. որոշումները միանձնյա կայացնելու է Կիմ Չեն Ինը
հյուսիսային կորեա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/91/18889188_100:0:1651:1163_1920x0_80_0_0_2a1dd75807c91b90ff65ca7c47d35206.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հյուսիսային կորեա, կիմ չեն ին, միջուկային զենք
հյուսիսային կորեա, կիմ չեն ին, միջուկային զենք
Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել է ավելացնել միջուկային զենքի արտադրությունը
10:48 28.03.2023 (Թարմացված է: 10:49 28.03.2023) Կիմ Չեն Ինը միաժամանակ ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային զենքն ուղղված չէ այլ երկրների դեմ:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է մեծացնել միջուկային զենքի արտադրությունը, որպեսզիերկրաչափական պրոգրեսիայով ավելացնի դրա պաշարը: Տեղեկությունը հայտնում է Հյուսիսկորեական կենտրոնական գործակալությունը։
Մարտի 27-ին Կիմ Չեն Ինը ղեկավարել է միջուկային զենքի ընդունումը և լսել Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ինստիտուտի զեկույցը վերջին տարիներին Հյուսիսային Կորեայի միջուկային զինված ուժերի որակական և քանակական ամրապնդման առաջընթացի մասին:
Նա առաջնորդը կոչ է արել պատրաստ լինել միջուկային զենքի կիրառմանը ցանկացած պահի և ցանկացած վայրում, ինչպես նաև հայտարարել է միջուկային ուժերի շարունակական ամրապնդման անհրաժեշտության մասին, որպեսզի գերազանցող հզորությունը թշնամիներին վախեցնի ու պաշտպանի ԿԺԴՀ-ի իշխանությանը, ժողովրդին ու հասարակարգը:
Միևնույն ժամանակ Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային զենքն ուղղված չէ այլ երկրների դեմ, երկրի միջուկային ուժերի թշնամին հենց պատերազմն է և ընդհանրապես միջուկային աղետը, իսկ ԿԺԴՀ-ի իշխանությունը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության:
ԿԺԴՀ-ն վերջին շրջանում մի շարք զորավարժություններ է անցկացրել միջուկային սպառազինությունների համակարգերը ստուգելու համար: