https://arm.sputniknews.ru/20230328/hh-ishkhanutjan-hromi-statuti-veraberjal-vorvoshumy-tsajrahegh-qaghaqakan-kurutjun-e-hhk-57370488.html
ՀՀ իշխանության` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է. ՀՀԿ
ՀՀ իշխանության` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է. ՀՀԿ
Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն հիշեցնում է, որ նույն հարցի վերաբերյալ ՍԴ–ն 2004թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Ուստի, խնդրի վերանայումը հնարավոր էր միայն... 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T19:09+0400
2023-03-28T19:09+0400
2023-03-28T19:11+0400
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
ռուսաստան
հայաստան
միջազգային դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/85/19928533_0:0:1600:901_1920x0_80_0_0_7059150f0951634aa441beb0dfefe3d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանությունների` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ գործադիր մարմինը։Հայտնել էինք, որ մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:Նշվում է նաև, որ ՍԴ–ն բացահատորեն վերազանցել է իր լիազորությունները ու ակնհայտ ապօրինի որոշում կայացրել։ ՀՀԿ–ն հիշեցնում է, որ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռևս 2004թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Միաժամանակ նշվում է նաև` քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։ՌԴ-ն չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանն ու նրա իրավասությունը. Պեսկով2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/85/19928533_176:0:1600:1068_1920x0_80_0_0_72bce44f94a696f9a2d97cb1f7ec4693.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), ռուսաստան, հայաստան, միջազգային դատարան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), ռուսաստան, հայաստան, միջազգային դատարան
ՀՀ իշխանության` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է. ՀՀԿ
19:09 28.03.2023 (Թարմացված է: 19:11 28.03.2023) ՀՀԿ–ն հիշեցնում է, որ նույն հարցի վերաբերյալ ՍԴ–ն 2004թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Ուստի, խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում փոփոխություն կատարելուց հետո:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանությունների` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով: Նման հայտարարությամբ է հանդես եկել
ՀՀԿ գործադիր մարմինը։
Հայտնել էինք, որ մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
«Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովի էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում: Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ՍԴ–ն բացահատորեն վերազանցել է իր լիազորությունները ու ակնհայտ ապօրինի որոշում կայացրել։ ՀՀԿ–ն հիշեցնում է, որ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռևս 2004թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Միաժամանակ նշվում է նաև` քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը
դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին
որոշեց, որ
Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։