Գյումրի–Կարս երկաթգիծ. ի՞նչ տեսք ունի հայ–թուրքական սահմանի «Ախուրիկ» անցակետը
Գյումրի–Կարս երկաթգիծ. ի՞նչ տեսք ունի հայ–թուրքական սահմանի «Ախուրիկ» անցակետը
Sputnik Արմենիա
Հայաստանի հյուսիսում գտնվող անցակետը մինչև 1993 թվականը, երբ փակվեց Թուրքիայի հետ սահմանը, փաստացի միակ ճանապարհն էր երկու երկրների հաղորդակցության համար։ 28.03.2023, Sputnik Արմենիա
«Ախուրիկ» անցակետը գտնվում է Շիրակի մարզի համանուն գյուղից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա։ Հենց այստեղ է խորհրդային տարիներին և նույնիսկ դրանից հետո գործել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետը։Որպես հաղորդակցության հիմնական գիծ է ծառայել Լենինական (Գյումրի) – Կարս երկաթուղին, որով անցնում էին ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար գնացքները։Երկաթգծի աշխատակիցները հիշում են, որ գնացքները անցնում էին օրական առնվազն երկու անգամ։ Սահմանի փակումից հետո դեռ մի քանի տարի «Ախուրյան-1» և «Ախուրյան-2» կայարաններում աշխատողներ կային։ Իշխանությունները կարծում էին, որ սահմանը կարող է վերաբացվել, սակայն նման բան տեղի չունեցավ։ Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային «ճակատամարտի» ամենավառ կադրերըԱյդ ժամանակից ի վեր ենթակառուցվածքները այդպես էլ մնացին ու անպիտան դարձան. փայտակոճերը փտեցին, ռելսերն ու մյուս սարքավորումները ժանգոտեցին, տարածքը խոտով պատվեց։ Անմիջապես Թուրքիայի հետ սահմանին կանգնած են հիմնական երկու շենքերը` նախկին մաքսակետն ու «Ախուրյան-1» կայարանը։Sputnik Արմենիայի նկարահանող խմբին հաջողվել է այցելել սահման և լուսանկարել շենքը, երկաթգիծն ու մյուս սահմանային ենթակառուցվածքները։ Մինչև սահմանը փակումը երկաթգծի աշխատանքի մասին մանրամասն կարող եք ընթերցել «Ախուրյան-2» կայարանի նախկին աշխատակցի հետ արված մեր հարցազրույցում։Ավելի վաղ մենք այցելել էինք Մարգարա` հայ–թուրքական սահմանի նախկին մաքսատան լքված շենք։ Նկարահանումները համաձայնեցվել էին ՀՀ ԱԱԾ–ի և ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ–ի սահմանային վարչության հետ։
Հայաստանի հյուսիսում գտնվող անցակետը մինչև 1993 թվականը, երբ փակվեց Թուրքիայի հետ սահմանը, փաստացի միակ ճանապարհն էր երկու երկրների հաղորդակցության համար։
«Ախուրիկ» անցակետը գտնվում է Շիրակի մարզի համանուն գյուղից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա։ Հենց այստեղ է խորհրդային տարիներին և նույնիսկ դրանից հետո գործել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետը։
Որպես հաղորդակցության հիմնական գիծ է ծառայել Լենինական (Գյումրի) – Կարս երկաթուղին, որով անցնում էին ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար գնացքները։
Երկաթգծի աշխատակիցները հիշում են, որ գնացքները անցնում էին օրական առնվազն երկու անգամ։ Սահմանի փակումից հետո դեռ մի քանի տարի «Ախուրյան-1» և «Ախուրյան-2» կայարաններում աշխատողներ կային։ Իշխանությունները կարծում էին, որ սահմանը կարող է վերաբացվել, սակայն նման բան տեղի չունեցավ։
Այդ ժամանակից ի վեր ենթակառուցվածքները այդպես էլ մնացին ու անպիտան դարձան. փայտակոճերը փտեցին, ռելսերն ու մյուս սարքավորումները ժանգոտեցին, տարածքը խոտով պատվեց։ Անմիջապես Թուրքիայի հետ սահմանին կանգնած են հիմնական երկու շենքերը` նախկին մաքսակետն ու «Ախուրյան-1» կայարանը։
Sputnik Արմենիայի նկարահանող խմբին հաջողվել է այցելել սահման և լուսանկարել շենքը, երկաթգիծն ու մյուս սահմանային ենթակառուցվածքները։ Մինչև սահմանը փակումը երկաթգծի աշխատանքի մասին մանրամասն կարող եք ընթերցել «Ախուրյան-2» կայարանի նախկին աշխատակցի հետ արված մեր հարցազրույցում։