https://arm.sputniknews.ru/20230328/fransian-kkrknapatki-155-mm-tramachapi-arkeri-matakararumy-ukrainajin-nakharar-57347850.html
Ֆրանսիան կկրկնապատկի 155 մմ տրամաչափի արկերի մատակարարումը Ուկրաինային. նախարար
Ֆրանսիան կկրկնապատկի 155 մմ տրամաչափի արկերի մատակարարումը Ուկրաինային. նախարար
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը: 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T15:07+0400
2023-03-28T15:07+0400
2023-03-28T15:07+0400
ֆրանսիա
ուկրաինա
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/18/57183323_0:0:1601:901_1920x0_80_0_0_3c181b280c1eba52a6abd7aa559bd792.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Փարիզը մարտի վերջից կկրկնապատկի 155 մմ տրամաչափի արկերի մատակարարումը Կիևին։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն:Լեկորնյուն նշել է, որ «Samp/T» զենիթահրթիռային համալիրի մատակարարումները կսկսվեն առաջիկայում։Ըստ նրա` այժմ քննարկվում է Ուկրաինայի համար նախատեսված օգնության հիմնադրամին կրկնակի վճարումներ անելու հարցը:«Մենք (վարչապետ) Էլիզաբեթ Բորնի հետ քննարկում ենք Ուկրաինայի աջակցության հիմնադրամին ուղղված վճարումները վերականգնելու հարցը։ Այդ որոշմանը կողմ է նաև Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահական մեծամասնությունը, 200 մլն եվրոն արդեն ամբողջությամբ գործարկվել է», - ասել է Լեկորնյուն:Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։Լեհաստանը 10 «Leopard» է փոխանցել Ուկրաինային
ֆրանսիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/18/57183323_14:0:1437:1067_1920x0_80_0_0_e647b1c1cc102cc534f96c5efc1d53fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, ուկրաինա, զենք
Ֆրանսիան կկրկնապատկի 155 մմ տրամաչափի արկերի մատակարարումը Ուկրաինային. նախարար
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Փարիզը մարտի վերջից կկրկնապատկի 155 մմ տրամաչափի արկերի մատակարարումը Կիևին։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն:
«Մենք նաև կմատակարարենք ցամաքային սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի հակահարձակման համար։ Կկրկնապատկենք 155 մմ արկերի մատակարարումը, մարտի վերջից դրանք կմատակարարվեն ամսական 2000 միավոր քանակությամբ», - ասել է նախարարը
«Figaro» թերթին։
Լեկորնյուն նշել է, որ «Samp/T» զենիթահրթիռային համալիրի մատակարարումները կսկսվեն առաջիկայում։
Ըստ նրա` այժմ քննարկվում է Ուկրաինայի համար նախատեսված օգնության հիմնադրամին կրկնակի վճարումներ անելու հարցը:
«Մենք (վարչապետ) Էլիզաբեթ Բորնի հետ քննարկում ենք Ուկրաինայի աջակցության հիմնադրամին ուղղված վճարումները վերականգնելու հարցը։ Այդ որոշմանը կողմ է նաև Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահական մեծամասնությունը, 200 մլն եվրոն արդեն ամբողջությամբ գործարկվել է», - ասել է Լեկորնյուն:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։