https://arm.sputniknews.ru/20230328/chem-qshum-annakhadep-bvoghvoq-varchapeti-dem-kam-hajastani-u-israjeli-nmanutjunnery-57346585.html
«Չե՛մ քշում». աննախադեպ բողոք վարչապետի դեմ կամ Հայաստանի ու Իսրայելի նմանությունները
«Չե՛մ քշում». աննախադեպ բողոք վարչապետի դեմ կամ Հայաստանի ու Իսրայելի նմանությունները
Sputnik Արմենիա
Այս օրերին անընդհատ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Փարիզի փողոցներում։ Բայց ախր հայտնի է, որ Ֆրանսիան նման բողոքներին սովոր է։ Ես հո հիշում եմ, թե ինչպես էին... 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T20:43+0400
2023-03-28T20:43+0400
2023-03-28T20:44+0400
հայաստան
իսրայել
բենիամին նեթանյահու
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56816800_0:124:1601:1024_1920x0_80_0_0_0774168547f4c02ca130cdc949077187.jpg
«Չե′մ քշում». իսրայելցիները աննախադեպ բողոք են նախաձեռնել վարչապետի դեմ
Sputnik Արմենիա
«Չե′մ քշում». իսրայելցիները աննախադեպ բողոք են նախաձեռնել վարչապետի դեմ
Այս օրերին անընդհատ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Փարիզի փողոցներում։ Բայց ախր հայտնի է, որ Ֆրանսիան նման բողոքներին սովոր է։ Ես հո հիշում եմ, թե ինչպես էին ուղիղ 55 տարի առաջ՝ 1968 թվականի գարնանը, ուսանողները գրավում համալսարանները, իսկ բանվորները համընդհանուր գործադուլ հայտարարում։ Մենք էլ զանգվածային բողոքների հարուստ պատմություն ունենք՝ խորհրդարան ներխուժել, գիշերներ լուսացնել Օպերայի դիմաց տեղադրված վրաններում և այլն։ Բայց այն, ինչ վերջին ամսվա ընթացքում կատարվում է Իսրայելում, այդ երկրի համար աննախադեպ է։Մի քանի օր առաջ այնտեղ փողոց դուրս եկավ կես միլիոն մարդ, այս կիրակի ցուցարարների թիվը հասավ 600 հազարի։ Բայց, ինչպես բոլորիս վաղուց ձանձրացրած հեռուստագովագդում է ասվում, սա էլ դեռ ամենը չէ։Հաստատ հիշում եք «Ոսկե ցլիկը» հրաշալի կինոկատակերգության այն դրվագը, երբ վարորդն իջնում է բեռնատարից, պառկում է գետնին, գրկում է մեքենայի անիվը և հայտարարում. «Չե՛մ քշում»։Մոտավորապես նման բան տեղի ունեցավ օրերս, երբ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում էր գնալ Լոնդոն, բայց օդաչուները, միանալով համազգային բողոքին, հայտարարեցին՝ չե՛նք տանի վարչապետին Անգլիա, մինչև հետ չկանգնի դատաիրավական իր վիճահարույց բարեփոխումից։ Ի վերջո, Նեթանյահուն իհարկե հասավ Մեծ Բրիտանիա, բայց այնտեղ էլ ցուցարարների մի խումբ նրան դիմավորեց «դավաճան» վանկարկելով։ Ի դեպ, վարչապետի կողմնակիցներն էլ ցուցարարներին են «դավաճան» անվանում։ Ծանոթ պատկեր է, չէ՞։Կարելի է ասել՝ ավելի քան ծանոթ պատկեր։ Ինչպես մեր իշխանությունները, իրենց կարծիքով, «երկաթե» փաստարկ ունեն՝ ժողովուրդը մեզ ընտրել է, ուրեմն հավանություն է տալիս մեր բոլոր գործողություններին, այնպես էլ իսրայելցի իշխանավորներն են հիմնավորում՝ մենք պառլամենտում մեծամասնություն ունենք, ուրեմն ժողովուրդը միանշանակ սատարում է մեզ։ Եվ ինչպես մեր ընդդիմությունն է փաստում, ախր, ձեր նախընտրական ծրագրում երբեք չեք նշել, որ առանց մի կրակոցի հսկայական տարածքներ եք հանձնելու, հետ եք կանգնելու ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքից, թույլ եք տալու, որ ադրբեջանցիները վերահսկեն դեպի Իրան տանող մեր գլխավոր մայրուղիներից մեկը. մի խոսքով, պարզապես խաբել եք ընտրողներին, ճիշտ այդպես էլ Իսրայելի ընդդիմությունը մեղադրում է Նեթանյահուին՝ բայց ախր ձեր կուսակցությունը նույնիսկ չէր էլ ակնարկել, որ իշխանության գալուց հետո մտադիր է նման բարեփոխում, իսկ ավելի ճիշտ՝ իսկական հեղափոխություն իրականացնել։Իսրայելի վարչապետը դատական բարեփոխման մասին օրենքի ընդունումը հետաձգել է մինչև ամառ. ԶԼՄԱյն, ինչ առաջարկում է վարչապետը, իրոք շատ նման է հեղափոխության։ Տեսեք։ Այժմ Գերագույն դատարանը իրավունք ունի վետո դնելու խորհրդարանի ընդունած ցանկացած օրենքի վրա։ Ինչո՞ւ Գերագույն, այլ ոչ թե Սահմանադրական դատարանը։ Մի պարզ պատճառով՝ Իսրայելն այն եզակի պետություններից է, որոնք ո՛չ Սահմանադրություն ունեն, ո՛չ էլ Սահմանադրական դատարան։ Իհարկե, իրավունք ունեք ասելու՝ ինչպե՞ս կարող է Գերագույն դատարանը պառլամենտի ընդունած օրենսդրական ակտերը չեղարկելու լիազորություն ունենալ, բա ո՞ւր մնացին իշխանության տարբեր ճյուղերի տարանջատումը և անկախությունը։Ընդդիմախոսներն էլ հակադարձում են՝ բա օրենսդիր իշխանության նկատմամբ զսպող դեր կատարող որևէ գործոն չպիտի՞ գոյություն ունենա։ Իսկապես, մի՞թե չենք հիշում, որ մեր բոլոր խորհրդարաններում, այդ թվում, բնականաբար, նաև այսօրվա պառլամենտում, իշխող մեծամասնությունը երբեք որևէ սահմանափակում չի ունեցել և չունի։ Տարբեր տարիներին միանգամայն անիմաստ, նույնիսկ զավեշտական կոալիցիաներ են կազմավորվել, ընդդիմությունը բոյկոտել է նիստերը, բայց դա բացարձակ ոչ մի ազդեցություն չի ունեցել իշխող ուժի մենաշնորհի վրա։Իսկ Իսրայելում գործն այնտեղ հասավ, որ հրաժարական տվեց պաշտպանության նախարարը՝ հիմնավորելով, թե տասնյակ պահեստազորայիններ պարզապես հրաժարվում են մասնակցել ամենամյա զինվորական հավաքներին` բողոքելով Բենիամին Նեթանյահուի նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ։ Վարչապետն անմիջապես ստորագրեց նախարարի դիմումը։ Ինչի առիթով ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հեգնեց. «Նախարարին, իհարկե, կարող եք հեռացնել, բայց հո չե՞ք կարող հեռացնել հարյուրհազարավոր իսրայելցիներին, որոնք չեն ընդունում ձեր խայտառակ քաղաքականությունը»։Բազմաթիվ ավիաընկերություններ գործադուլի ֆոնին չեղարկում են չվերթերը դեպի Իսրայել. ԶԼՄ
https://arm.sputniknews.ru/20230324/makrvoni-erkyntranqy--andznakan-varkanish-te-petutjan-apaga-57176285.html
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56816800_50:0:1473:1067_1920x0_80_0_0_b97df04b0ad28d7289acd62d41e6b0b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
հայաստան, իսրայել, բենիամին նեթանյահու, ընդդիմություն
հայաստան, իսրայել, բենիամին նեթանյահու, ընդդիմություն
Այս օրերին անընդհատ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Փարիզի փողոցներում։ Բայց ախր հայտնի է, որ Ֆրանսիան նման բողոքներին սովոր է։ Ես հո հիշում եմ, թե ինչպես էին ուղիղ 55 տարի առաջ՝ 1968 թվականի գարնանը, ուսանողները գրավում համալսարանները, իսկ բանվորները համընդհանուր գործադուլ հայտարարում։ Մենք էլ զանգվածային բողոքների հարուստ պատմություն ունենք՝ խորհրդարան ներխուժել, գիշերներ լուսացնել Օպերայի դիմաց տեղադրված վրաններում և այլն։ Բայց այն, ինչ վերջին ամսվա ընթացքում կատարվում է Իսրայելում, այդ երկրի համար աննախադեպ է։
Մի քանի օր առաջ այնտեղ փողոց դուրս եկավ կես միլիոն մարդ, այս կիրակի ցուցարարների թիվը հասավ 600 հազարի։ Բայց, ինչպես բոլորիս վաղուց ձանձրացրած հեռուստագովագդում է ասվում, սա էլ դեռ ամենը չէ։
Հաստատ հիշում եք «Ոսկե ցլիկը» հրաշալի կինոկատակերգության այն դրվագը, երբ վարորդն իջնում է բեռնատարից, պառկում է գետնին, գրկում է մեքենայի անիվը և հայտարարում. «Չե՛մ քշում»։
Մոտավորապես նման բան տեղի ունեցավ օրերս, երբ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում էր գնալ Լոնդոն, բայց օդաչուները, միանալով համազգային բողոքին, հայտարարեցին՝ չե՛նք տանի վարչապետին Անգլիա, մինչև հետ չկանգնի դատաիրավական իր վիճահարույց բարեփոխումից։ Ի վերջո, Նեթանյահուն իհարկե հասավ Մեծ Բրիտանիա, բայց այնտեղ էլ ցուցարարների մի խումբ նրան դիմավորեց «դավաճան» վանկարկելով։ Ի դեպ, վարչապետի կողմնակիցներն էլ ցուցարարներին են «դավաճան» անվանում։ Ծանոթ պատկեր է, չէ՞։
Կարելի է ասել՝ ավելի քան ծանոթ պատկեր։ Ինչպես մեր իշխանությունները, իրենց կարծիքով, «երկաթե» փաստարկ ունեն՝ ժողովուրդը մեզ ընտրել է, ուրեմն հավանություն է տալիս մեր բոլոր գործողություններին, այնպես էլ իսրայելցի իշխանավորներն են հիմնավորում՝ մենք պառլամենտում մեծամասնություն ունենք, ուրեմն ժողովուրդը միանշանակ սատարում է մեզ։ Եվ ինչպես մեր ընդդիմությունն է փաստում, ախր, ձեր նախընտրական ծրագրում երբեք չեք նշել, որ առանց մի կրակոցի հսկայական տարածքներ եք հանձնելու, հետ եք կանգնելու ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքից, թույլ եք տալու, որ ադրբեջանցիները վերահսկեն դեպի Իրան տանող մեր գլխավոր մայրուղիներից մեկը. մի խոսքով, պարզապես խաբել եք ընտրողներին, ճիշտ այդպես էլ Իսրայելի ընդդիմությունը մեղադրում է Նեթանյահուին՝ բայց ախր ձեր կուսակցությունը նույնիսկ չէր էլ ակնարկել, որ իշխանության գալուց հետո մտադիր է նման բարեփոխում, իսկ ավելի ճիշտ՝ իսկական հեղափոխություն իրականացնել։
Այն, ինչ առաջարկում է վարչապետը, իրոք շատ նման է հեղափոխության։ Տեսեք։ Այժմ Գերագույն դատարանը իրավունք ունի վետո դնելու խորհրդարանի ընդունած ցանկացած օրենքի վրա։ Ինչո՞ւ Գերագույն, այլ ոչ թե Սահմանադրական դատարանը։ Մի պարզ պատճառով՝ Իսրայելն այն եզակի պետություններից է, որոնք ո՛չ Սահմանադրություն ունեն, ո՛չ էլ Սահմանադրական դատարան։ Իհարկե, իրավունք ունեք ասելու՝ ինչպե՞ս կարող է Գերագույն դատարանը պառլամենտի ընդունած օրենսդրական ակտերը չեղարկելու լիազորություն ունենալ, բա ո՞ւր մնացին իշխանության տարբեր ճյուղերի տարանջատումը և անկախությունը։
Ընդդիմախոսներն էլ հակադարձում են՝ բա օրենսդիր իշխանության նկատմամբ զսպող դեր կատարող որևէ գործոն չպիտի՞ գոյություն ունենա։ Իսկապես, մի՞թե չենք հիշում, որ մեր բոլոր խորհրդարաններում, այդ թվում, բնականաբար, նաև այսօրվա պառլամենտում, իշխող մեծամասնությունը երբեք որևէ սահմանափակում չի ունեցել և չունի։ Տարբեր տարիներին միանգամայն անիմաստ, նույնիսկ զավեշտական կոալիցիաներ են կազմավորվել, ընդդիմությունը բոյկոտել է նիստերը, բայց դա բացարձակ ոչ մի ազդեցություն չի ունեցել իշխող ուժի մենաշնորհի վրա։
Ու ևս մի նմանություն՝ թե՛ Հայաստանը, թե՛ Իսրայելը անվտանգության լուրջ խնդիր ունեն։ Եվայս հանգամանքն էլ է անընդհատ շահարկվում։ Հայաստանի իշխանությունները շարունակ նախատում են ընդդիմությանը՝ այս ծանր իրավիճակում փոխանակ համախմբվեք կանխելու համար Ադրբեջանից ելնող մշտական վտանգը, ամեն ինչ անում եք պետության հիմքերը խարխլելու համար։ Ի պատասխան ընդդիմադիրները փաստում են՝ տասնամյակներ շարունակ անգամ մեկ զինված ադրբեջանցի չի համարձակվել ոտք դնել Հայաստանի տարածք, հիմա հակառակորդի բանակը հանգիստ ամրացնում է իր դիրքերը հենց մեր բնակավայրերի հարևանությամբ, և ուրեմն ամենամեծ վտանգը Հայաստանի համար ներկայացնում է այն իշխանությունը, որի օրոք այդ ամենը տեղի է ունեցել։
Իսկ Իսրայելում գործն այնտեղ հասավ, որ հրաժարական տվեց պաշտպանության նախարարը՝ հիմնավորելով, թե տասնյակ պահեստազորայիններ պարզապես հրաժարվում են մասնակցել ամենամյա զինվորական հավաքներին` բողոքելով Բենիամին Նեթանյահուի նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ։ Վարչապետն անմիջապես ստորագրեց նախարարի դիմումը։ Ինչի առիթով ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հեգնեց. «Նախարարին, իհարկե, կարող եք հեռացնել, բայց հո չե՞ք կարող հեռացնել հարյուրհազարավոր իսրայելցիներին, որոնք չեն ընդունում ձեր խայտառակ քաղաքականությունը»։