https://arm.sputniknews.ru/20230328/azh-ynddimadir-khmbakcutjunnery-mipi-teknatsu-en-arajadrel-edgar-ghazarjanin-57334519.html
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ–ի թեկնածու են առաջադրել Էդգար Ղազարյանին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ–ի թեկնածու են առաջադրել Էդգար Ղազարյանին
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները որոշումը կայացրել են համատեղ նիստում։ 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T09:31+0400
2023-03-28T09:31+0400
2023-03-28T09:42+0400
հայաստան
էդգար ղազարյան
թագուհի թովմասյան
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48190368_0:84:1600:984_1920x0_80_0_0_846f115b2eceb650da7b1d027553fd29.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու են առաջադրել Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։Հիշեցնենք` հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 21-ին հայտնեց, որ խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48190368_89:0:1512:1067_1920x0_80_0_0_10b5d128441a5f52e678be2f5b2c47ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդգար ղազարյան, թագուհի թովմասյան, հհ միպ
հայաստան, էդգար ղազարյան, թագուհի թովմասյան, հհ միպ
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ–ի թեկնածու են առաջադրել Էդգար Ղազարյանին
09:31 28.03.2023 (Թարմացված է: 09:42 28.03.2023) «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները որոշումը կայացրել են համատեղ նիստում։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու են առաջադրել Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
«Այսպիսով` այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։ Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` հունվարի 23-ին
Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 21-ին
հայտնեց, որ խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։