https://arm.sputniknews.ru/20230328/avinjany-shtapum-e-isk-ishkhanutjuny-vorvoshel-e-chgnal-artahert-yntrutjan-tshanaparhvov-zlm-57337511.html
Ավինյանը շտապում է, իսկ իշխանությունը որոշել է չգնալ արտահերթ ընտրության ճանապարհով. ԶԼՄ
Ավինյանը շտապում է, իսկ իշխանությունը որոշել է չգնալ արտահերթ ընտրության ճանապարհով. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցի՝ Տիգրան Ավինյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի ընտրությունների թեման, սակայն նրա այդ... 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T11:17+0400
2023-03-28T11:17+0400
2023-03-28T11:18+0400
հայաստան
երևանի ավագանի
քաղաքապետ
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48785116_0:0:1600:901_1920x0_80_0_0_8d83b92b2e5bb9cf5f1aa681be3c7958.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Գործող իշխանությունը որոշել է չգնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ճանապարհով ու դրանք անցկացնել սեպտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է «Փաստ» օրաթերթը։Ըստ պարբերականի` ՔՊ-ականները հույս ունեն, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր միջոցներով կկարողանան մի փոքր շտկել «վարկանիշային կատաստրոֆան»:ԶԼՄ–ն նշում է, որ Ավինյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի ընտրությունների թեման, սակայն նրա այդ «գաղափարին» դեմ են եղել ՔՊ վարչության բոլոր անդամներն անխտիր: Մասնավորապես նշվել է, որ այս պահին, ըստ վերջին սոցհարցումների, Երևանում ՔՊ վարկանիշը հազիվ 15-16 տոկոսի շրջանում է:«Ավելին` անհանգստացրել է այն հանգամանքը, որ, օրինակ, Մանե Թանդիլյանն այդ հարցման արդյունքներով «շնչում է իրենց ծոծրակին», իսկ չկողմնորոշվածների ու բոլորին դեմերի թիվն անցնում է հարցվածների կեսից ավելին»,- գրում է լրատվամիջոցը:Ըստ նույն աղբյուրի` Ավինյանին ակնարկել են, որ մինչ իր թեկնածության «հրապարակայնացումը» Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից ոմանք այլ անձանց են լոբբինգ արել որպես ՔՊ ցուցակի առաջին համարի թեկնածու:Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պաշտոնից հեռանալու մասին Սարգսյանն անձամբ հայտնեց ավագանու արտահերթ նիստի ուղիղ եթերում։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լևոն Հովհաննիսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48785116_105:0:1525:1065_1920x0_80_0_0_2f577e138c8b62f3317dc6080d96c203.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևանի ավագանի, քաղաքապետ, տիգրան ավինյան
հայաստան, երևանի ավագանի, քաղաքապետ, տիգրան ավինյան
Ավինյանը շտապում է, իսկ իշխանությունը որոշել է չգնալ արտահերթ ընտրության ճանապարհով. ԶԼՄ
11:17 28.03.2023 (Թարմացված է: 11:18 28.03.2023) Ըստ լրատվամիջոցի՝ Տիգրան Ավինյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի ընտրությունների թեման, սակայն նրա այդ «գաղափարին» դեմ են եղել ՔՊ վարչության բոլոր անդամներն անխտիր։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Գործող իշխանությունը որոշել է չգնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ճանապարհով ու դրանք անցկացնել սեպտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է «Փաստ» օրաթերթը։
Ըստ պարբերականի` ՔՊ-ականները հույս ունեն, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր միջոցներով կկարողանան մի փոքր շտկել «վարկանիշային կատաստրոֆան»:
«ՔՊ-ում դեռևս կան արտահերթի «երդվյալ» կողմնակիցներ, այդ թվում` փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որն այս պահին համարվում է ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու, այսինքն՝ ցուցակի առաջին համար»,- գրում է օրաթերթը:
ԶԼՄ–ն նշում է, որ Ավինյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի ընտրությունների թեման, սակայն նրա այդ «գաղափարին» դեմ են եղել ՔՊ վարչության բոլոր անդամներն անխտիր: Մասնավորապես նշվել է, որ այս պահին, ըստ վերջին սոցհարցումների, Երևանում ՔՊ վարկանիշը հազիվ 15-16 տոկոսի շրջանում է:
«Ավելին` անհանգստացրել է այն հանգամանքը, որ, օրինակ, Մանե Թանդիլյանն այդ հարցման արդյունքներով «շնչում է իրենց ծոծրակին», իսկ չկողմնորոշվածների ու բոլորին դեմերի թիվն անցնում է հարցվածների կեսից ավելին»,- գրում է լրատվամիջոցը:
Ավինյանին նաև հիշեցրել են, որ ընտրություններին ոչ թե անհատները, այլ կուսակցություններ են մասնակցում, իսկ կուսակցության ցուցակը, այդ թվում՝ ցուցակի առաջին համարը, դեռևս հաստատված չեն։
Ըստ նույն աղբյուրի` Ավինյանին ակնարկել են, որ մինչ իր թեկնածության «հրապարակայնացումը» Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից ոմանք այլ անձանց են լոբբինգ արել որպես ՔՊ ցուցակի առաջին համարի թեկնածու:
Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 17-ին հրաժարականի դիմում
ներկայացրեց։ Պաշտոնից հեռանալու մասին Սարգսյանն անձամբ հայտնեց ավագանու արտահերթ նիստի ուղիղ եթերում։ Քաղաքապետի
ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լևոն Հովհաննիսյանը։