https://arm.sputniknews.ru/20230328/arden-gitem-um-het-hujser-kapem-aleqsandr-petrakvovy-gvoh-e-futbvolistneri-ajsorva-khaghic-57379355.html
Արդեն գիտեմ` ում հետ հույսեր կապեմ. Ալեքսանդր Պետրակովը գոհ է ֆուտբոլիստների այսօրվա խաղից
Արդեն գիտեմ` ում հետ հույսեր կապեմ. Ալեքսանդր Պետրակովը գոհ է ֆուտբոլիստների այսօրվա խաղից
Sputnik Արմենիա
Կիպրոսի հետ խաղում «Բավարիա-2» -ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռամոսը դարձավ երկու գոլի հեղինակ, չնայած դրան, մարզիչը խնդրում է շատ չգովել նրան։ 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T21:49+0400
2023-03-28T21:49+0400
2023-03-28T21:52+0400
ալեքսանդր պետրակով
ֆուտբոլ
հայաստան
կիպրոս
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57247686_0:0:1601:901_1920x0_80_0_0_87db05fca179625e78759b5b41687413.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Չնայած Կիպրոսի հետ խաղի ոչ–ոքի` 2։2 արդյունքին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը գոհ էր ֆուտբոլիստների խաղից։ Այս մասին նա ասաց խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում Ալեքսանդր Պետրակովը բավականին փոփոխություններ էր կատարել, ինչը սպասելի էր։ Կար կարևոր նպատակ տեսնել մեր թիմի նոր ֆուտբոլիստներին գործի մեջ։Կիպրոսի հետ խաղում «Բավարիա-2» -ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռամոսը դարձավ երկու գոլի հեղինակ։ Տպավորիչ արդյունք նոր ֆուտբոլիստի խաղում։«Ես խնդրում եմ շատ չգովեք Հրանտին, որովհետև նրա երակներում հայկական արյուն է հոսում, կարող է շատ ոգևորվել, ու դա կխանգարի նրան։ Հայ ֆուտբոլիստների մոտ նման դեպքեր եղել են։ Ես նրան վստահում եմ, ու ցանկանում եմ, որ նրա խաղը զարգանա, իսկ դրա համար հարկավոր է, որ Հրանտին պարզապես հանգիստ, առանց ավելորդ ոգևորության մատուցենք արժանին», - հավելեց հավաքականի մարզիչը։Մինչև այսօր կայացած Հայաստան – Կիպրոս 6 խաղերում մեր ընտրանին մեկ հաղթանակ ուներ մրցակցի նկատմամբ և այն էլ ընկերական խաղում։ Այսօր Երևանում կայացած ընկերական հերթական խաղում մենք շատ մոտ էինք հաղթանակին։ Բայց ի վերջո գրանցվեց ոչ-ոքի արդյունքը։Մինչև հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը մի քանի ամիս ժամանակ ունի, բայց միևնույն է` ընտրական հերթական խաղից առաջ մարզիչը ֆուտբոլիստներին տեսնելու ընդամենը մեկ շաբաթ ժամանակ ունի։ Հունիսի 16-ին մեր ընտրանին մրցակցի հարկի տակ կմրցի Ուելսի հավաքականի հետ։ Իսկ հունիսի 19-ին Երևանում մեր թիմը հյուրընկալելու է Լատվիայի հավաքականին։
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57247686_68:0:1491:1067_1920x0_80_0_0_ba13d92a343d14aa2f9f40b028855f89.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր պետրակով, ֆուտբոլ, հայաստան, կիպրոս, ֆուտբոլիստ
ալեքսանդր պետրակով, ֆուտբոլ, հայաստան, կիպրոս, ֆուտբոլիստ
Արդեն գիտեմ` ում հետ հույսեր կապեմ. Ալեքսանդր Պետրակովը գոհ է ֆուտբոլիստների այսօրվա խաղից
21:49 28.03.2023 (Թարմացված է: 21:52 28.03.2023) Կիպրոսի հետ խաղում «Բավարիա-2» -ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռամոսը դարձավ երկու գոլի հեղինակ, չնայած դրան, մարզիչը խնդրում է շատ չգովել նրան։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Չնայած Կիպրոսի հետ խաղի ոչ–ոքի` 2։2
արդյունքին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը գոհ էր ֆուտբոլիստների խաղից։ Այս մասին նա ասաց խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Բավականին հետաքրքիր ու կոնկրետ ինձ համար ուսուցողական հանդիպում ստացվեց։ Հինգ նոր ֆուտբոլիստ փորձարկեցի։ Արդեն գիտեմ, թե ում հետ հույսեր կապեմ, կամ որ օղակի համար ֆուտբոլիստ փնտրեմ։ Շատ էի ուզում, որ հաղթեինք, բայց ափսոս, չստացվեց», - ասեց Պետրակովը։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում Ալեքսանդր Պետրակովը բավականին փոփոխություններ էր կատարել, ինչը սպասելի էր։ Կար կարևոր նպատակ տեսնել մեր թիմի նոր ֆուտբոլիստներին գործի մեջ։
Կիպրոսի հետ խաղում «Բավարիա-2» -ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռամոսը դարձավ երկու գոլի հեղինակ։ Տպավորիչ արդյունք նոր ֆուտբոլիստի խաղում։
«Ես խնդրում եմ շատ չգովեք Հրանտին, որովհետև նրա երակներում հայկական արյուն է հոսում, կարող է շատ ոգևորվել, ու դա կխանգարի նրան։ Հայ ֆուտբոլիստների մոտ նման դեպքեր եղել են։ Ես նրան վստահում եմ, ու ցանկանում եմ, որ նրա խաղը զարգանա, իսկ դրա համար հարկավոր է, որ Հրանտին պարզապես հանգիստ, առանց ավելորդ ոգևորության մատուցենք արժանին», - հավելեց հավաքականի մարզիչը։
Նա նշեց, որ խաղի ընթացքում մեր ֆուտբոլիստների մոտ որոշակի հոգնածություն է նկատվել, և այդ պատճառով եղան փոփոխություններ։ Ալեքսանդր Պետրակովը անցկացրած երկու խաղերի ընթացքում փորձարկել է 7 ֆուտբոլիստների, բոլորից էլ գոհ է, բայց աշխատանքը հավաքականում շարունակվելու է, և հնարավոր է, որ հավաքականում նոր ֆուտբոլիստներ հայտնվեն։
Մինչև այսօր կայացած Հայաստան – Կիպրոս 6 խաղերում մեր ընտրանին մեկ հաղթանակ ուներ մրցակցի նկատմամբ և այն էլ ընկերական խաղում։ Այսօր Երևանում
կայացած ընկերական հերթական խաղում մենք շատ մոտ էինք հաղթանակին։ Բայց ի վերջո գրանցվեց ոչ-ոքի արդյունքը։
Մինչև հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը մի քանի ամիս ժամանակ ունի, բայց միևնույն է` ընտրական հերթական խաղից առաջ մարզիչը ֆուտբոլիստներին տեսնելու ընդամենը մեկ շաբաթ ժամանակ ունի։ Հունիսի 16-ին մեր ընտրանին մրցակցի հարկի տակ կմրցի Ուելսի հավաքականի հետ։ Իսկ հունիսի 19-ին Երևանում մեր թիմը հյուրընկալելու է Լատվիայի հավաքականին։