https://arm.sputniknews.ru/20230326/rusastany-chinastani-het-razmakan-dashinq-chi-steghtsum-putin-57261330.html
Ռուսաստանը Չինաստանի հետ ռազմական դաշինք չի ստեղծում. Պուտին
Ռուսաստանը Չինաստանի հետ ռազմական դաշինք չի ստեղծում. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ են անցկացնում, բայց ՌԴ-ն դրանք այլ երկրների հետ էլ է անցկացնում։ 26.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-26T12:46+0400
2023-03-26T12:46+0400
2023-03-26T16:41+0400
չինաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57042277_0:0:3072:1728_1920x0_80_0_0_4e8c50dd8c3ad04006dc508339256c02.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսաստանը Չինաստանի հետ ռազմական դաշինք չի ստեղծում և չի սպառնում որևէ երկրի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինին «Ռոսիա - 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան ու Պեկինը առանցք են ստեղծում, և դա սպառնալիք է Արևմուտքի համար:«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - ասել է նա:Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի համագործակցության մեջ ոչ մի գաղտնի բան չկա, դա ռազմական դաշինք չէ, ի տարբերություն տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների:Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ են անցկացնում, բայց չէ որ ՌԴ-ն զորավարժություններ է անցկացնում ոչ միայն Չինաստանի, այլև այլ երկրների հետ:«Նույնիսկ մինչ օրս շարունակում ենք՝ չնայած Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի իրադարձություններին։ Մենք շարունակում ենք: Ամեն ինչ թափանցիկ է: Բայց դա ռազմական դաշինք չէ։ Իսկ ի՞նչ են անում Միացյալ Նահանգները։ Նրանք նորանոր դաշինքներ են ստեղծում», - ասել է Ռուսաստանի նախագահը։Նա ընդգծել է՝ դա հիմք է տալիս արևմտյան վերլուծաբաններին և քաղաքագետներին խոսելու այն մասին, որ Արևմուտքը նոր առանցքներ է կառուցում։ ՌԴ-Չինաստան տնտեսական համագործակցություն. ի՞նչ են քննարկել Պուտինն ու Սի Ծինփինը
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57042277_341:0:3072:2048_1920x0_80_0_0_918faefee6c21640686d780a098c376b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն
չինաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն
Ռուսաստանը Չինաստանի հետ ռազմական դաշինք չի ստեղծում. Պուտին
12:46 26.03.2023 (Թարմացված է: 16:41 26.03.2023) Ռուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ են անցկացնում, բայց ՌԴ-ն դրանք այլ երկրների հետ էլ է անցկացնում։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսաստանը Չինաստանի հետ ռազմական դաշինք չի ստեղծում և չի սպառնում որևէ երկրի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինին «Ռոսիա - 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան ու Պեկինը առանցք են ստեղծում, և դա սպառնալիք է Արևմուտքի համար:
«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - ասել է նա:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի համագործակցության մեջ ոչ մի գաղտնի բան չկա, դա ռազմական դաշինք չէ, ի տարբերություն տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների:
«Այո, մենք ունենք համագործակցություն նաև ռազմատեխնիկական փոխգործակցության ոլորտում։ Մենք չենք թաքցնում։ Մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է», - նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ են անցկացնում, բայց չէ որ ՌԴ-ն զորավարժություններ է անցկացնում ոչ միայն Չինաստանի, այլև այլ երկրների հետ:
«Նույնիսկ մինչ օրս շարունակում ենք՝ չնայած Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի իրադարձություններին։ Մենք շարունակում ենք: Ամեն ինչ թափանցիկ է: Բայց դա ռազմական դաշինք չէ։ Իսկ ի՞նչ են անում Միացյալ Նահանգները։ Նրանք նորանոր դաշինքներ են ստեղծում», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա ընդգծել է՝ դա հիմք է տալիս արևմտյան վերլուծաբաններին և քաղաքագետներին խոսելու այն մասին, որ Արևմուտքը նոր առանցքներ է կառուցում։