00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարձունք են գրավել. ՌԴ ՊՆ–ն` ԼՂ–ում ադրբեջանական առաջխաղացման մասին

© Sputnik / Aram NersesyanՇուշի
Շուշի - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2023
Շուշի
Բաժանորդագրվել
ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ադրբեջանական ստորաբաժանումը հետ քաշվի սկզբնական դիրքեր։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորախումբը հաստատում է, որ ադրբեջանական զինուժը խախտել է Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և առաջխաղացում ապահովել Շուշի-Լիսագոր հատվածում։
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում ասվում է, որ Ադրբեջանի ԶՈւ 25-րդ ստորաբաժանումը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունքներից մեկն ու սկսել է դիրքի ինժեներական կահավորումը։
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։
Ադրբեջանական կողմին պահանջ է փոխանցվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր հետ քաշելու անհրաժեշտության մասին։
Բացի այդ, Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում։
Հիշեցնենք` Ադրբեջանի առաջխաղացման մասին ավելի վաղ հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները տեղային հսկողության միջոցառումներ են ձեռնարկել Լաչինի միջանցքի հյուսիսային հատվածում։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված էր, թե ադրբեջանական կողմը վերջին օրերին Ղարաբաղից Հայաստան տանող գրունտային ճանապարհներին «ապօրինի» շինարարական աշխատանքների ակտիվացում է արձանագրել։
Բացի այդ ընդգծվում էր, որ դա արվել է իբր Հայաստանից զենք-զինամթերք տեղափոխելու միջոցով իրավիճակի սրումը կանխելու համար։
Լրահոս
0