https://arm.sputniknews.ru/20230325/nikvol-pashinjann-ajcelel-e-ajn-taratsq-vortegh-akademiakan-qaghaq-e-karucvelu-tesanjut-57220606.html
Նիկոլ Փաշինյանն այցելել է այն տարածք, որտեղ ակադեմիական քաղաք է կառուցվելու. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն այցելել է այն տարածք, որտեղ ակադեմիական քաղաք է կառուցվելու. տեսանյութ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` ականդեմիական քաղաքի երեք կլաստերներն իրար կապող տրանսպորտային միջոցը կլինի տրամվայը։ 25.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-25T13:14+0400
2023-03-25T13:14+0400
2023-03-25T13:18+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ակադեմիական քաղաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57220101_96:54:1280:720_1920x0_80_0_0_0a6d97e3b986865aba96cd081c45f3a1.jpg
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի ու Աշտարակ համայնքի միջնամասում գտնվող տարածք, որտեղ նախատեսում են ակադեմիական քաղաք կառուցել։ Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու։ Փաշինյանի խոսքով` Ակադեմիական քաղաքի կառուցումը սկսվելու է «Հայֆիլմի» տարածքից, որտեղ տեղակայվելու է արվեստների կլաստերը։«Կունենանք ժամանակակից համերգասրահ, որը նախատեսված կլինի նաև կինոդիտումների, օպերայի, թատերական ներկայացումների համար։ Ունիվերսալ բեմ կունենանք»,–ասաց վարչապետը։Նա ընդգծեց հատկապես սպայական ավագ դպրոցի, համալսարանի կառուցման անհրաժեշտությունը։Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030թ-ը. պետական բուհերի թիվը կդառնա 8Փաշինյանն անդրադարձավ նաև տեխնոլոգիական կլաստերին, որը կառուցվելու է Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում։«Մտածում ենք, որ այդ երեք կլաստերներն իրար կապող տրանսպորտային միջոցը կլինի տրամվայը»,–ասաց նա։Վարչապետի խոսքով` եթե տեխնիկատնտեսական և ճարտարապետական հաշվարկները հաստատվեն, Ակադեմիական քաղաքում կկառուցվի նաև Ֆուտբոլի ազգային ստադիոնը։«Սա է, այո՛, մեր արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետև ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, գիտությունն է, արվեստը», - նշեց Փաշինյանը։Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։Թվում է` գիտաֆանտաստիկայի ժանրից է, բայց կաշխատենք. Անդրեասյանը` ակադեմիական քաղաքի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57220101_283:0:1243:720_1920x0_80_0_0_0dc6ca64027d4a7f3bb0c0cc4164140b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ակադեմիական քաղաք, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, ակադեմիական քաղաք, видео
Նիկոլ Փաշինյանն այցելել է այն տարածք, որտեղ ակադեմիական քաղաք է կառուցվելու. տեսանյութ
13:14 25.03.2023 (Թարմացված է: 13:18 25.03.2023) ՀՀ վարչապետի խոսքով` ականդեմիական քաղաքի երեք կլաստերներն իրար կապող տրանսպորտային միջոցը կլինի տրամվայը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի ու Աշտարակ համայնքի միջնամասում գտնվող տարածք, որտեղ նախատեսում են ակադեմիական քաղաք կառուցել։ Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու։
Փաշինյանի խոսքով` Ակադեմիական քաղաքի կառուցումը սկսվելու է «Հայֆիլմի» տարածքից, որտեղ տեղակայվելու է արվեստների կլաստերը։
«Կունենանք ժամանակակից համերգասրահ, որը նախատեսված կլինի նաև կինոդիտումների, օպերայի, թատերական ներկայացումների համար։ Ունիվերսալ բեմ կունենանք»,–ասաց վարչապետը։
Նա ընդգծեց հատկապես սպայական ավագ դպրոցի, համալսարանի կառուցման անհրաժեշտությունը։
Փաշինյանն անդրադարձավ նաև տեխնոլոգիական կլաստերին, որը կառուցվելու է Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում։
«Մտածում ենք, որ այդ երեք կլաստերներն իրար կապող տրանսպորտային միջոցը կլինի տրամվայը»,–ասաց նա։
Վարչապետի խոսքով` եթե տեխնիկատնտեսական և ճարտարապետական հաշվարկները հաստատվեն, Ակադեմիական քաղաքում կկառուցվի նաև Ֆուտբոլի ազգային ստադիոնը։
«Սա է, այո՛, մեր արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետև ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, գիտությունն է, արվեստը», - նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու
մինչև 50 000 մարդու համար։