https://arm.sputniknews.ru/20230325/hhum-nvor-dzevachapvov-havaqneri-arajin-hvosqi-pahestazvorajinnern-avartel-en-tsarajutjuny-57234360.html
ՀՀ–ում նոր ձևաչափով հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են ծառայությունը
ՀՀ–ում նոր ձևաչափով հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են ծառայությունը
Sputnik Արմենիա
ԶՈւ ԳՇ պետը պատվոգրերով և արժեքավոր նվերներով է պարգևատրել մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին։ 25.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-25T19:38+0400
2023-03-25T19:38+0400
2023-03-25T19:52+0400
հայաստան
պահեստազոր
էդվարդ ասրյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57234159_0:0:1281:721_1920x0_80_0_0_d9eb10c6cc59ced16d342234fc16cd31.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անցկացվող նոր ձևաչափով վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են իրենց 25-օրյա ծառայությունը։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով։Հիշեցնենք` նախկինում հավաքները երեք ամիս էին տևում, 2022 թվականի հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում հայտարարվեց, որ որոշել են ժամկետը կրճատել և պահեստազորայինների հավաքները կազմակերպել 25 օր. 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57234159_36:0:1173:853_1920x0_80_0_0_63fcc92fb7624bf56d1347378f081119.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պահեստազոր, էդվարդ ասրյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, պահեստազոր, էդվարդ ասրյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ՀՀ–ում նոր ձևաչափով հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են ծառայությունը
19:38 25.03.2023 (Թարմացված է: 19:52 25.03.2023) ԶՈւ ԳՇ պետը պատվոգրերով և արժեքավոր նվերներով է պարգևատրել մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անցկացվող նոր ձևաչափով վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են իրենց 25-օրյա ծառայությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՊՆ մամուլի ծառայությունը։
Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։
Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
Հիշեցնենք` նախկինում հավաքները երեք ամիս էին տևում, 2022 թվականի հոկտեմբերի 13-ին
կառավարության նիստում հայտարարվեց, որ որոշել են ժամկետը կրճատել և պահեստազորայինների հավաքները կազմակերպել 25 օր. 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։