https://arm.sputniknews.ru/20230325/erevani-bnakchuhin-24-amja-knvojy-tsetselvov-stipel-e-zbaghvel-marmnavatsharutjamb-manramasner-57223965.html
Երևանի բնակչուհին 24-ամյա կնոջը ծեծելով ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ. մանրամասներ
Երևանի բնակչուհին 24-ամյա կնոջը ծեծելով ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ. մանրամասներ
Sputnik Արմենիա
24-ամյա կինը հարկադրված զբաղվել է պոռնկությամբ, իսկ վաստակած գումարը՝ օրական միջինը 50.000 դրամ, փոխանցել է 45-ամյա կնոջը։ 25.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-25T15:41+0400
2023-03-25T15:41+0400
2023-03-25T15:41+0400
հայաստան
մարմնավաճառ
թրաֆիքինգ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1077/19/10771926_35:0:1567:862_1920x0_80_0_0_ed9de36b3d3c38b0f6417b83685c1ed9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Երևանի 45–ամյա բնակչուհին, որը 24-ամյա կնոջը սկզբում «օգնել» է, իսկ հետո ստիպել, որ զբաղվի մարմնավաճառությամբ, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ըստ հաղորդագրության` Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհի Գ․Ա․-ն, տեղեկանալով 24-ամյա կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելու ցանկության մասին, նրան առաջարկել է իր ենթակայությամբ զբաղվել պոռնկությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով։ Երիտասարդ կինը համաձայնել է:Այդպիսով 2021թ․ նոյեմբերից Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհին 24-ամյա կնոջն ամենօրյա ռեժիմով ենթարկել է սեռական շահագործման։Այդ ընթացքում Գ․Ա․-ն սկսել է 24-ամյա կնոջ անունից և նրա համաձայնությամբ տարբեր անձանցից պարտքով ձեռք բերել հագուստ, սնունդ և այլ իրեր: Ուռճացնելով նշված պարտքերը` Գ․Ա․-ն 24-ամյա կնոջից պահանջել է ամենօրյա ռեժիմով աշխատած գումարը տալ իրեն՝ դրանից կնոջը վերադարձնելով ընդամենը կենսական կարիքները հոգալու համար բավարար դրամական միջոցներ։ՀՀ–ում 2022 թ.–ին մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթԺամանակի ընթացքում 24-ամյա կինը, գիտակցելով, որ ենթարկվում է սեռական շահագործման, 45-ամյա կնոջը հայտնել է, որ այլևս չի ցանկանում զբաղվել մարմնավաճառությամբ, որի կապակցությամբ վերջինիս կողմից ենթարկվել է ծեծի, պարբերաբար նրա հասցեին հնչեցվել են բռնության սպառնալիքներ։«2022թ․ նոյեմբերի 22-ից մինչև 2023թ․ մարտի 1-ը Երևանի 49-ամյա կնոջը ունեցած այսպես կոչված «պարտքի» գումարը վճարելու պարտադրանքով, 24-ամյա կինը Արցախի փողոցում յուրաքանչյուր օր հարկադրված զբաղվել է պոռնկությամբ, իսկ վաստակած գումարը՝ օրական միջինը 50.000 դրամ, փոխանցել է 45-ամյա կնոջը»,–նշված է հաղորդագրության մեջ։Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգ կամ շահագործում)։Նրան մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։Նախաքննությունը շարունակվում է։Եղբայրը ծեծով ստիպել է քրոջն ու նրա 2 երեխաներին մուրալ․ ինչպես են մարդիկ հայտնվում դրսում
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1077/19/10771926_226:0:1375:862_1920x0_80_0_0_5a7c12eab1ad311089cf1652cb6a1b04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարմնավաճառ, թրաֆիքինգ, երևան
հայաստան, մարմնավաճառ, թրաֆիքինգ, երևան
Երևանի բնակչուհին 24-ամյա կնոջը ծեծելով ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ. մանրամասներ
24-ամյա կինը հարկադրված զբաղվել է պոռնկությամբ, իսկ վաստակած գումարը՝ օրական միջինը 50.000 դրամ, փոխանցել է 45-ամյա կնոջը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Երևանի 45–ամյա բնակչուհին, որը 24-ամյա կնոջը սկզբում «օգնել» է, իսկ հետո ստիպել, որ զբաղվի մարմնավաճառությամբ, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհի Գ․Ա․-ն, տեղեկանալով 24-ամյա կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելու ցանկության մասին, նրան առաջարկել է իր ենթակայությամբ զբաղվել պոռնկությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով։ Երիտասարդ կինը համաձայնել է:
Այդպիսով 2021թ․ նոյեմբերից Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհին 24-ամյա կնոջն ամենօրյա ռեժիմով ենթարկել է սեռական շահագործման։
Այդ ընթացքում Գ․Ա․-ն սկսել է 24-ամյա կնոջ անունից և նրա համաձայնությամբ տարբեր անձանցից պարտքով ձեռք բերել հագուստ, սնունդ և այլ իրեր: Ուռճացնելով նշված պարտքերը` Գ․Ա․-ն 24-ամյա կնոջից պահանջել է ամենօրյա ռեժիմով աշխատած գումարը տալ իրեն՝ դրանից կնոջը վերադարձնելով ընդամենը կենսական կարիքները հոգալու համար բավարար դրամական միջոցներ։
Ժամանակի ընթացքում 24-ամյա կինը, գիտակցելով, որ ենթարկվում է սեռական շահագործման, 45-ամյա կնոջը հայտնել է, որ այլևս չի ցանկանում զբաղվել մարմնավաճառությամբ, որի կապակցությամբ վերջինիս կողմից ենթարկվել է ծեծի, պարբերաբար նրա հասցեին հնչեցվել են բռնության սպառնալիքներ։
«2022թ․ նոյեմբերի 22-ից մինչև 2023թ․ մարտի 1-ը Երևանի 49-ամյա կնոջը ունեցած այսպես կոչված «պարտքի» գումարը վճարելու պարտադրանքով, 24-ամյա կինը Արցախի փողոցում յուրաքանչյուր օր հարկադրված զբաղվել է պոռնկությամբ, իսկ վաստակած գումարը՝ օրական միջինը 50.000 դրամ, փոխանցել է 45-ամյա կնոջը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգ կամ շահագործում)։
Նրան մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։