https://arm.sputniknews.ru/20230325/arajin-meghavvory-es-em-aleqsandr-petrakvovy-hajastani-havaqakani-partutjan-masin-57254339.html
Առաջին մեղավորը ես եմ. Ալեքսանդր Պետրակովը` Հայաստանի հավաքականի պարտության մասին
Առաջին մեղավորը ես եմ. Ալեքսանդր Պետրակովը` Հայաստանի հավաքականի պարտության մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ընդհանուր առմամբ գոհ է թիմի խաղից։ 25.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-25T23:42+0400
2023-03-25T23:42+0400
2023-03-25T23:48+0400
հայաստան
հայաստանի ազգային հավաքական
ֆուտբոլ
թուրքիա
ալեքսանդր պետրակով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57247686_0:0:1601:901_1920x0_80_0_0_7fb1e7634ecbfe2578740449583e010b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը համարում է, որ Թուրքիայի հետ խաղում պարտվելու գլխավոր մեղավորն ինքն է։ Նա այդ հայտարարությունն արեց Հայաստան–Թուրքիա խաղից հետո հրավիրված ասուլիսում։«Եթե ուզում եք մեղադրել ինձ, մեղադրե՛ք, բայց մեր ֆուտբոլիստները խաղացին անմնացորդ նվիրումով։ Եղան տակտիկական սխալներ, բայց ես մեր թիմի խաղից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Մենք խաղային համակարգի փոփոխություն արեցինք ընթացքում, բայց նույնը արեց նաև մրցակիցը։ Դժվար է մեկ շաբաթվա ընթացքում ինչպես հարկն է ծանոթանալ ֆուտբոլիստներին ու նրանց հնարավորություններին»,- ասաց Պետրակովը։Նա անդրադարձավ նաև հավաքականի նորեկներ Նաիր Տիկնիզյանի, Ուգուչուկվու Իվուի և Գեորգի Հարությունյանի խաղին։Գլխավոր մարզիչը նշեց, որ առաջիկայում նոր ֆուտբոլիստներ է փնտրելու և հրավիրելու հավաքական։Հիշեցնենք` Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի թիմին և 1։2 հաշվով ցավալի պարտություն կրեց:Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57247686_68:0:1491:1067_1920x0_80_0_0_e02c3672e8209b52a7d7205fac7864e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, թուրքիա, ալեքսանդր պետրակով
հայաստան, հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, թուրքիա, ալեքսանդր պետրակով
Առաջին մեղավորը ես եմ. Ալեքսանդր Պետրակովը` Հայաստանի հավաքականի պարտության մասին
23:42 25.03.2023 (Թարմացված է: 23:48 25.03.2023) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ընդհանուր առմամբ գոհ է թիմի խաղից։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը համարում է, որ Թուրքիայի հետ խաղում պարտվելու գլխավոր մեղավորն ինքն է։ Նա այդ հայտարարությունն արեց Հայաստան–Թուրքիա խաղից հետո հրավիրված ասուլիսում։
«Եթե ուզում եք մեղադրել ինձ, մեղադրե՛ք, բայց մեր ֆուտբոլիստները խաղացին անմնացորդ նվիրումով։ Եղան տակտիկական սխալներ, բայց ես մեր թիմի խաղից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Մենք խաղային համակարգի փոփոխություն արեցինք ընթացքում, բայց նույնը արեց նաև մրցակիցը։ Դժվար է մեկ շաբաթվա ընթացքում ինչպես հարկն է ծանոթանալ ֆուտբոլիստներին ու նրանց հնարավորություններին»,- ասաց Պետրակովը։
Նա անդրադարձավ նաև հավաքականի նորեկներ Նաիր Տիկնիզյանի, Ուգուչուկվու Իվուի և Գեորգի Հարությունյանի խաղին։
«Թեպետ այս ֆուտբոլիստներն առաջին անգամն էին կրում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, բայց ես գոհ եմ նրանց խաղից։ Իսկ ինչ վերաբերվում է խաղադաշտում հավասար մրցակցությանը, ապա ես պետք է քնեմ, հանգստանամ, հետո նոր դիտեմ խաղն ու հասկանամ ամեն ինչ։ Ամեն դեպքում թիմը պարտվել է, ու առաջին հերթին մեղավորը ես եմ»,- ընդգծեց Պետրակովը։
Գլխավոր մարզիչը նշեց, որ առաջիկայում նոր ֆուտբոլիստներ է փնտրելու և հրավիրելու հավաքական։
Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։