https://arm.sputniknews.ru/20230324/pashinjann-yndunel-e-vrastani-despanin-karevvorvel-en-gvortsararneri-pvokhajcery-ev-nerdrumnery-57184321.html
Փաշինյանն ընդունել է Վրաստանի դեսպանին. կարևորվել են գործարարների փոխայցերը և ներդրումները
Փաշինյանն ընդունել է Վրաստանի դեսպանին. կարևորվել են գործարարների փոխայցերը և ներդրումները
Sputnik Արմենիա
Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի... 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T16:45+0400
2023-03-24T16:45+0400
2023-03-24T16:45+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
վրաստանի հանրապետություն
գեորգի շարվաշիձե
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/18/57182326_0:0:1601:901_1920x0_80_0_0_39f13cd052ecb8efacf1af5ca05ac289.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին և մի շարք հարցեր քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Շարվաշիձեն իր գործունեությամբ կխթանի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացումը: Վարչապետը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան համագործակցության շնորհիվ տնտեսական կապերի առավել ընդլայնումը և առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:Վրաստանի նորանշանակ դեսպանը նաև հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի առավել սերտացման:«Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ, անդրադարձել առևտրատնտեսական օրակարգին: Այս համատեքստում կարևորվել են գործարար շրջանակների միջև ակտիվ շփումները, փոխայցերը, ներդրումային ծրագրերում ներգրավվումը»,– ասված է հաղորդագրությունում:Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարևորությունը:Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/18/57182326_72:0:1493:1066_1920x0_80_0_0_6163b82b1fd96648ce9a4fe3ffcd5c48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, վրաստանի հանրապետություն, գեորգի շարվաշիձե, դեսպան
նիկոլ փաշինյան, հայաստան, վրաստանի հանրապետություն, գեորգի շարվաշիձե, դեսպան
Փաշինյանն ընդունել է Վրաստանի դեսպանին. կարևորվել են գործարարների փոխայցերը և ներդրումները
Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին և մի շարք հարցեր քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Շարվաշիձեն իր գործունեությամբ կխթանի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացումը: Վարչապետը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան համագործակցության շնորհիվ տնտեսական կապերի առավել ընդլայնումը և առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:
Վրաստանի նորանշանակ դեսպանը նաև հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի առավել սերտացման:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ, անդրադարձել առևտրատնտեսական օրակարգին: Այս համատեքստում կարևորվել են գործարար շրջանակների միջև ակտիվ շփումները, փոխայցերը, ներդրումային ծրագրերում ներգրավվումը»,– ասված է հաղորդագրությունում:
Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը: