00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարվածություն է առաջացնում այն, որ մրցակիցը ՀՀ հավաքականն է. Թուրքիայի հավաքականի մարզիչ

© Sputnik / Aram NersesyanԱսուլիսի ժամանակ
Ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվել
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Երբևէ մեր խաղացողներն այսքան լավ հոգեբանական և ֆիզիկական վիճակում չեն եղել, հայտարարեց Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացված ասուլիսում։
«Մեր նպատակը Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելն է և Գերմանիա մեկնելը։
6 ժամ խոսեցի ֆուտբոլիստների հետ. Հայաստանի հավաքականի մարզիչը` Թուրքիայի հետ խաղի մասին
Հայկական ֆուտբոլը իսպանական ֆուտբոլի ազդեցության տակ էր, բայց հիմա գլխավոր մարզիչը փոխվել է, նորեկներ և երիտասարդներ ունեք «Բավարիայի» երկրորդ թիմից, Ռուսաստանի երիտասարդական հավաքականից և նախկին վերլուծությունները հաշվի չեմ առնի։ Ես կկենտրոնանամ իմ թիմի և վաղվա խաղի վրա։ Պարտվելու սցենար ես չեմ դիտարկում։
Երբևէ մեր խաղացողներն այսքան լավ հոգեբանական և ֆիզիկական վիճակում չեն եղել։ Իհարկե, երկրաշարժը բացասական հետևանք ունեցել է խաղացողների վրա։ Որոշակի լարվածություն է առաջացնում նաև այն, որ մրցակիցը Հայաստանի հավաքականն է»,- նշեց Շտեֆան Կունցը։
Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Չենգիզ Ունդերն իր հերթին նշեց.
«Ազգային հավաքականում խաղալը, բնականաբար, մի առանձնահատուկ զգացողություն է: Կարծում եմ, որ մեր թիմը շատ ուժեղ վիճակում է և պատրաստ է վաղվա խաղին: Նպատակ ունենք 3 միավոր վաստակել վաղվա խաղում և արդեն պատրաստվել Խորվաթիայի դեմ խաղին: Ընդհանուր, հավաքականի ներսում վիճակը կգնահատեմ շատ լավ. ընկերական միջավայր ու լավ մարզավիճակ է բոլորի մոտ:
Մխիթարյանն իմ լավ ընկերն է, մի մարդ, որի փորձառությունից ես շատ օգտվել եմ և կապի մեջ եմ եղել նրա հետ: Իրականում, Մխիթարյանի մասնակցել-չմասնակցելը մեզ համար կարևոր չէ: Մենք մի նպատակ ունենք՝ հաղթել վաղվա խաղում և ուրախ վերադառնալ Թուրքիա»,-ասաց նա:
Հայաստանի ու Թուրքիայի հավաքականները նախկինում պաշտոնական երկու խաղ են անցկացրել իրար դեմ։ 2008 թվականին Երևանում և 2009 թվականին Բուրսայում միևնույն 2։0 հաշվով հաղթել է Թուրքիայի հավաքականը։
Ում նյարդերը ավելի պինդ կլինեն և ում կուղեկցի հաջողությունը թիմերի պաշտոնական երրորդ խաղում՝ պարզ կդառնա մարտի 25-ին։ Երկու հավաքականներն էլ պատրաստ են խաղին, բայց այս պահին Հայաստանի հավաքականը արդեն առավելություն ունի, քանի որ «Հանրապետական» մարզադաշտը 14 հազարից ավելի հայ երկրպագուներով ձգտելու է ապահովել մեր թիմի առավելությունը։
Լրահոս
0