https://arm.sputniknews.ru/20230324/karmir-khachi-ughekcutjamb-12-buzharu-arcakhic-hh-e-teghapvokhvel-57162175.html
Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից ՀՀ է տեղափոխվել, իսկ 8–ը` Հայաստանից` Արցախ
Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից ՀՀ է տեղափոխվել, իսկ 8–ը` Հայաստանից` Արցախ
Sputnik Արմենիա
2022–ի դեկտեմբերի 12–ից մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 215 հիվանդ։ 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T11:58+0400
2023-03-24T11:58+0400
2023-03-24T12:41+0400
կարմիր խաչ
արցախ
լաչինի միջանցք
հայաստան
հիվանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300301_0:84:1601:984_1920x0_80_0_0_36fcf982fe0155e6b58385604fab5f67.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 12 բուժառու Արցախից Լաչինի միջանցքով տեղափոխվել է Հայաստան ՝ բուժում ստանալու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ»,–այս տեղեկությունն էլ փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։Լաչինի միջանցիք շարունակվող շրջափակման հետևանքով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300301_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8ed968cbc4a90ae2cb6ace90a37a2e9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, արցախ, լաչինի միջանցք, հայաստան, հիվանդ
կարմիր խաչ, արցախ, լաչինի միջանցք, հայաստան, հիվանդ
Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից ՀՀ է տեղափոխվել, իսկ 8–ը` Հայաստանից` Արցախ
11:58 24.03.2023 (Թարմացված է: 12:41 24.03.2023) 2022–ի դեկտեմբերի 12–ից մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 215 հիվանդ։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 12 բուժառու Արցախից Լաչինի միջանցքով տեղափոխվել է Հայաստան ՝ բուժում ստանալու նպատակով։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ»,–այս տեղեկությունն էլ փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Լաչինի միջանցիք շարունակվող շրջափակման հետևանքով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
2022–ի դեկտեմբերի 12–ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 215 հիվանդ։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։