https://arm.sputniknews.ru/20230324/hajastanum-nvor-hartak-e-gvortsarkvel-vajri-zbvosashrjikneri-hamar-57136885.html
Հայաստանում նոր հարթակ է գործարկվել «վայրի» զբոսաշրջիկների համար
Հայաստանում նոր հարթակ է գործարկվել «վայրի» զբոսաշրջիկների համար
Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկները կարող են տեղեկություններ ստանալ երկրի երեք շրջանների մասին, ձեռք բերել տուրեր և ընտրել զբոսավարին։ 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T09:00+0400
2023-03-24T09:00+0400
2023-03-24T09:00+0400
հայաստան
զբոսաշրջիկ
կայք
լոռի
տավուշ
շիրակի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/01/27767752_0:245:1600:1145_1920x0_80_0_0_a3fd23315c301849fc16fc704d3f8556.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում գործարկվել է armeniajourneyguide.com զբոսաշրջայինհարթակը, որի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ երկրի հյուսիսային մարզերի` Լոռու, Տավուշի և Շիրակի զբոսաշրջային հնարավորություններին։Ինչպես Sputnik Արմենիային պատմեց կայքի հիմնադիր Գայանե Դալլաքյանը, այս հարթակի միջոցով կարելի է ծանոթանալ ուղղություններին, ընտրել հյուրանոցն ու զբոսավարին, որը կուղեկցի կամ նույնիսկ կկազմակերպի այցը։ Սակայն առանձնահատկությունն այն է, որ զբոսաշրջային արտադրանք կարող են ներկայացնել ոչ միայն զբոսաշրջային ընկերությունները, այլև տեղի բնակիչները։Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին ասաց, որ նման հարթակի առկայությունը կարևոր է այն զբոսաշրջիկների համար, որոնք չեն սիրում կազմակերպված ուղևորություններ։ Բացի այդ, այն կնպաստի տեղում զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը, ծառայությունների բարելավմանն ու զբոսաշրջային նոր հոսքերի բացահայտմանը։«Ամենակարևորը, որ զբոսաշրջիկները գոհ հեռանան։ Չի կարելի թույլ տալ, որ անորակ ծառայություններ տրամադրվեն, քանի որ դա կանդրադառնա երկրի հեղինակության վրա», – ասաց Ապրեսյանը։Սարսափազդու ամրոց և կապույտ երկնակամար. ինչ կարելի է տեսնել Երևանից ոչ շատ հեռուՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականի հունվար–փետրվարին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ, ինչը 40%–ով գերազանցում է նախաճգնաժամային 2019 թվականի ցուցանիշը։ Ընդ որում` 2022 թվականի արդյունքներով Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, ինչը կրկնակի շատ է 2021 թվականի` 816 հազար ցուցանիշից։ Դրա շուրջ 50%–ը ՌԴ–ից ժամանածներն են։Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ կոմիտեի առաջնահերթություններից մեկը միջազգային շուկայում Հայաստանի ճանաչելիության աստիճանի բարձրացումն է։ Առաջիկայում այդ նպատակով մի շարք միջոցառումներ են նախատեսված։Երևան են ժամանել 16 երկրների զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ
լոռի
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/01/27767752_0:0:1600:1200_1920x0_80_0_0_451ae225f60358503d9da4bf87f5e1d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջիկ, կայք, լոռի, տավուշ, շիրակի մարզ
հայաստան, զբոսաշրջիկ, կայք, լոռի, տավուշ, շիրակի մարզ
Հայաստանում նոր հարթակ է գործարկվել «վայրի» զբոսաշրջիկների համար
Զբոսաշրջիկները կարող են տեղեկություններ ստանալ երկրի երեք շրջանների մասին, ձեռք բերել տուրեր և ընտրել զբոսավարին։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում գործարկվել է armeniajourneyguide.com զբոսաշրջայինհարթակը, որի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ երկրի հյուսիսային մարզերի` Լոռու, Տավուշի և Շիրակի զբոսաշրջային հնարավորություններին։
Ինչպես
Sputnik Արմենիային պատմեց կայքի հիմնադիր Գայանե Դալլաքյանը, այս հարթակի միջոցով կարելի է ծանոթանալ ուղղություններին, ընտրել հյուրանոցն ու զբոսավարին, որը կուղեկցի կամ նույնիսկ կկազմակերպի այցը։ Սակայն առանձնահատկությունն այն է, որ զբոսաշրջային արտադրանք կարող են ներկայացնել ոչ միայն զբոսաշրջային ընկերությունները, այլև տեղի բնակիչները։
«Մենք վստահ ենք, որ տեղացիներն ավելի շատ տեղեկություն ունեն թաքնված զբոսաշրջային գանձերի մասին, հետևաբար նրանք ավելի արդյունավետ կարող են ներկայացնել դրանք։ Հենց այդ է պատճառը, որ զբոսաշրջային արտադրանքի մասին տեղեկությունը հավաքել և մշակել են այդ մարզերում ապրող աղջիկները», – ասաց նա։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին ասաց, որ նման հարթակի առկայությունը կարևոր է այն զբոսաշրջիկների համար, որոնք չեն սիրում կազմակերպված ուղևորություններ։ Բացի այդ, այն կնպաստի տեղում զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը, ծառայությունների բարելավմանն ու զբոսաշրջային նոր հոսքերի բացահայտմանը։
«Ամենակարևորը, որ զբոսաշրջիկները գոհ հեռանան։ Չի կարելի թույլ տալ, որ անորակ ծառայություններ տրամադրվեն, քանի որ դա կանդրադառնա երկրի հեղինակության վրա», – ասաց Ապրեսյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականի հունվար–փետրվարին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ, ինչը 40%–ով գերազանցում է նախաճգնաժամային 2019 թվականի ցուցանիշը։ Ընդ որում` 2022 թվականի արդյունքներով Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, ինչը կրկնակի շատ է 2021 թվականի` 816 հազար ցուցանիշից։ Դրա շուրջ 50%–ը ՌԴ–ից ժամանածներն են։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ կոմիտեի առաջնահերթություններից մեկը միջազգային շուկայում Հայաստանի ճանաչելիության աստիճանի բարձրացումն է։ Առաջիկայում այդ նպատակով մի շարք միջոցառումներ են նախատեսված։