https://arm.sputniknews.ru/20230324/hajastann-u-adrbejann-arancqajin-harceri-shurj-hamadzajnutjan-der-chen-hasel-mirzvojan-57191563.html
Հայաստանն ու Ադրբեջանն առանցքային հարցերի շուրջ համաձայնության դեռ չեն հասել. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանն առանցքային հարցերի շուրջ համաձայնության դեռ չեն հասել. Միրզոյան
Sputnik Արմենիա
Նախարարն ընդգծեց, որ առանց վարանելու կարող է հայտարարել, որ առանցքային հարցերում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից։ 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T17:58+0400
2023-03-24T17:58+0400
2023-03-24T17:59+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արարատ միրզոյան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը առանցքային հարցերի շուրջ համաձայնության դեռ չեն հասել։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացնելով ԱԳՆ 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմը ներկայացրել է 4 փաստաթուղթ, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Ադրբեջանի կողմից Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձևակերպել։Նա ընդգծեց, որ առանց վարանելու կարող է հայտարարել, որ առանցքային հարցերում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից։Անդրադառնալով բանակցային գործընթացում միջնորդություն ստանձնող երկրին` Միրզոյանը նշեց, որ ըստ էության միջնորդ չկա։ Բանակցություններն ընդունված է համարել երկկողմ։Նա հիշեցրեց, որ բանակցությունների ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որը Հայաստանն ընդունել է, Ադրբեջանը` մերժել։ Արևմուտքի տարբերակ որպես այդպիսին, չկա։Նախարարնընդգծեց, որ պայմանագրի մանրամասների մասին տեղեկացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներին։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր
Հայաստանն ու Ադրբեջանն առանցքային հարցերի շուրջ համաձայնության դեռ չեն հասել. Միրզոյան
17:58 24.03.2023 (Թարմացված է: 17:59 24.03.2023) Նախարարն ընդգծեց, որ առանց վարանելու կարող է հայտարարել, որ առանցքային հարցերում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը առանցքային հարցերի շուրջ համաձայնության դեռ չեն հասել։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացնելով ԱԳՆ 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։
Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմը ներկայացրել է 4 փաստաթուղթ, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Ադրբեջանի կողմից Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձևակերպել։
«Բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել։ Մտքերի փոխանակումներ են եղել, ինչ-որ փոխզիջումային մտքեր ձևակերպվել են։ Ցավոք սրտի,սա վերաբերվում է ոչ հիմնական, առանցքային հարցերին։ Բոլոր այն առաջին կարևորության հարցերը դեռ քննարկումների փուլում են»,–ասաց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ առանց վարանելու կարող է հայտարարել, որ առանցքային հարցերում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից։
Անդրադառնալով բանակցային գործընթացում միջնորդություն ստանձնող երկրին` Միրզոյանը նշեց, որ ըստ էության միջնորդ չկա։ Բանակցություններն ընդունված է համարել երկկողմ։
Նա հիշեցրեց, որ բանակցությունների ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որը Հայաստանն ընդունել է, Ադրբեջանը` մերժել։ Արևմուտքի տարբերակ որպես այդպիսին, չկա։
Նախարարնընդգծեց, որ պայմանագրի մանրամասների մասին տեղեկացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներին։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։