https://arm.sputniknews.ru/20230324/aghqatacvats-uranvov-zenqi-kirarman-hetevanqnery-karvogh-en-shat-tsanr-linel-medvedev-57169581.html
Աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքները կարող են շատ ծանր լինել. Մեդվեդև
Աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքները կարող են շատ ծանր լինել. Մեդվեդև
Sputnik Արմենիա
Ուրանի կիսատրոհման պարբերությունը 3.5 մլրդ տարի է, աղքատացված ուրանի ռադիոակտիվության աստիճանը սովորականից ցածր է, բայց այն կա։ 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T12:56+0400
2023-03-24T12:56+0400
2023-03-24T13:00+0400
ռուսաստան
ուկրաինա
զենք
արևմուտք
դմիտրի մեդվեդև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937383_211:132:1435:820_1920x0_80_0_0_df5132c054380ad9aebfb7faa0ef3390.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Աղքատացված ուրանով սպառազինության կիրառման հետևանքները կարող են շատ ծանր լինել, և Ուկրաինայի բնակիչները պետք է մտածեն` արդյոք ուզում են, որ նման բան լինի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական առաջատար ԶԼՄ–ներին, այդ թվում` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։Մեդվեդևը պարզաբանել է, որ ուրանի միջուկը բավական խիտ բաղադրիչ է, այն լավ է կոտրում զրահը։«Պարզ է, որ պատերազմում կարևորը հակառակորդին ոչնչացնելն է, բայց խնդիրն այն է, որ դրա կեղտն ամեն դեպքում մնում է։ Թե որքանով է այն վտանգավոր, չենք կարող դատել», – նշել է նա։Մեդվեդևի խոսքով` Ուկրաինայի բնակչությունը պետք է մտածի նման սպառազինությունների կիրառման նպատակահարմարության մասին։«Իրենք են բացում Պանդորայի արկղը։ Իրենք են դա անում, ոչ թե հակառակը», – ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտարարել էր, որ Բրիտանիան աղքատացված ուրանով զինամթերք կփոխանցի Ուկրաինային: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին էլ վստահեցրել էր, որ ԱՄՆ–ն աղքատացված ուրանով զինամթերք չի ուղարկի Ուկրաինա։ Նա միաժամանակ նշել էր` իրենք համոզված են, որ դրանք ռադիոակտիվ սպառնալիք չեն ներկայացնում, Կիրբիի խոսքով, այն սովորական սպառազինություն է և արդեն տասնամյակներ շարունակ կիրառվում է։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով այդ նախաձեռնությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, եթե հավաքական Արևմուտքը սկսի միջուկային բաղադրիչով զենք կիրառել։
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937383_385:138:1315:836_1920x0_80_0_0_5bacee11ba701b07058cdf41e8b647bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զենք, արևմուտք, դմիտրի մեդվեդև
ռուսաստան, ուկրաինա, զենք, արևմուտք, դմիտրի մեդվեդև
Աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքները կարող են շատ ծանր լինել. Մեդվեդև
12:56 24.03.2023 (Թարմացված է: 13:00 24.03.2023) Ուրանի կիսատրոհման պարբերությունը 3.5 մլրդ տարի է, աղքատացված ուրանի ռադիոակտիվության աստիճանը սովորականից ցածր է, բայց այն կա։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Աղքատացված ուրանով սպառազինության կիրառման հետևանքները կարող են շատ ծանր լինել, և Ուկրաինայի բնակիչները պետք է մտածեն` արդյոք ուզում են, որ նման բան լինի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական առաջատար ԶԼՄ–ներին, այդ թվում`
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Չէ՞ որ դա միջուկային զենք չէ բառի նեղ իմաստով, բայց միջուկային հետքով զենք է։ Եվ այս զինատեսակը կիրառվել է Հարավսլավիայում, վերջնական գնահատականներ չկան, այս զենքի արգելք` ևս։ Բայց իրենք` սերբերը, նախկին հարավսլավացիները, խոսում են ուռուցքաբանական հիվանդությունների զգալի աճի մասին», – ասել է նա։
Մեդվեդևը պարզաբանել է, որ ուրանի միջուկը բավական խիտ բաղադրիչ է, այն լավ է կոտրում զրահը։
«Պարզ է, որ պատերազմում կարևորը հակառակորդին ոչնչացնելն է, բայց խնդիրն այն է, որ դրա կեղտն ամեն դեպքում մնում է։ Թե որքանով է այն վտանգավոր, չենք կարող դատել», – նշել է նա։
Մեդվեդևի խոսքով` Ուկրաինայի բնակչությունը պետք է մտածի նման սպառազինությունների կիրառման նպատակահարմարության մասին։
«Իրենք են բացում Պանդորայի արկղը։ Իրենք են դա անում, ոչ թե հակառակը», – ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտարարել էր, որ Բրիտանիան աղքատացված ուրանով զինամթերք կփոխանցի Ուկրաինային: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին էլ
վստահեցրել էր, որ ԱՄՆ–ն աղքատացված ուրանով զինամթերք չի ուղարկի Ուկրաինա։ Նա միաժամանակ նշել էր` իրենք համոզված են, որ դրանք ռադիոակտիվ սպառնալիք չեն ներկայացնում, Կիրբիի խոսքով, այն սովորական սպառազինություն է և արդեն տասնամյակներ շարունակ կիրառվում է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով այդ նախաձեռնությունը,
հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, եթե հավաքական Արևմուտքը սկսի միջուկային բաղադրիչով զենք կիրառել։