https://arm.sputniknews.ru/20230323/pashtvonjaneri-artasahmanjan-gvortsughumnern-ajlevs-bjujeum-arandzin-chen-artacvolvi-57114464.html
Պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներն այլևս բյուջեում առանձին չեն արտացոլվի
Պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներն այլևս բյուջեում առանձին չեն արտացոլվի
Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությամբ առաջարկվում է բյուջեում առանձին միջոցառման տեսքով կենտրոնացված միջոցները բաշխել իշխանության մարմիններին։ 23.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-23T13:02+0400
2023-03-23T13:02+0400
2023-03-23T13:19+0400
պաշտոնյա
գործուղում
բյուջե
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41432190_0:111:1600:1011_1920x0_80_0_0_a5f50f4c4dd49e22f47561c7fb710e9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներն այլևս բյուջեում առանձին չեն արտացոլվի։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։Բանն այն է, որ մինչ օրս արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցները ՀՀ պետական բյուջեում ներկայացվել են առանձին տողով` «արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառման մեջ։Իսկ գումարները հատկացվել են յուրաքանչյուր գործուղման համար` ՀՀ վարչապետի համապատասխան որոշման հիման վրա:Որոշման նախագիծն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։Նախագծի հեղինակների համոզմամբ, առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող արտասահմանյան գործուղումների ծախսերի հատուցման ընթացակարգերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41432190_0:0:1421:1066_1920x0_80_0_0_a416b09cf687e7a87add2be14f926d2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաշտոնյա, գործուղում, բյուջե, հհ կառավարություն
պաշտոնյա, գործուղում, բյուջե, հհ կառավարություն
Պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներն այլևս բյուջեում առանձին չեն արտացոլվի
13:02 23.03.2023 (Թարմացված է: 13:19 23.03.2023) Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությամբ առաջարկվում է բյուջեում առանձին միջոցառման տեսքով կենտրոնացված միջոցները բաշխել իշխանության մարմիններին։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներն այլևս բյուջեում առանձին չեն արտացոլվի։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։
Բանն այն է, որ մինչ օրս արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցները ՀՀ պետական բյուջեում ներկայացվել են առանձին տողով` «արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառման մեջ։
Իսկ գումարները հատկացվել են յուրաքանչյուր գործուղման համար` ՀՀ վարչապետի համապատասխան որոշման հիման վրա:
Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությամբ առաջարկվում է բյուջեում առանձին միջոցառման տեսքով կենտրոնացված միջոցները բաշխել իշխանության մարմիններին` դրանք ներառելով տվյալ կառույցի պահպանման ծախսերում` որպես «արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներ»:
Որոշման նախագիծն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
Նախագծի հեղինակների համոզմամբ, առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող արտասահմանյան գործուղումների ծախսերի հատուցման ընթացակարգերը: