https://arm.sputniknews.ru/20230323/partadir-che-hraparakajin-lini-zakharvovan-hhum-rus-zinvorneri-depqi-ardzaganqi-masin-57123960.html
Պարտադիր չէ` հրապարակային լինի. Զախարովան` ՀՀ–ում ռուս զինվորների դեպքի արձագանքի մասին
Պարտադիր չէ` հրապարակային լինի. Զախարովան` ՀՀ–ում ռուս զինվորների դեպքի արձագանքի մասին
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան մեկնաբանել է Սյունիքում 2 ռուս զինծառայողների վիրավորման դեպքը։ 23.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-23T15:41+0400
2023-03-23T15:41+0400
2023-03-23T15:41+0400
մարիա զախարովա
ռուս
զինվոր
վիրավոր
մոսկվա
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56829476_0:0:1834:1032_1920x0_80_0_0_567e2b10551b72417ae239e9bd5ad657.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզում ռուս զինծառայողների վիրավորումն ու միջադեպին Մոսկվայի հնարավոր արձագանքը՝ ասելով, որ այն պարտադիր չէ, որ հրապարակային լինի:Սյունիքի մարզպետարանը մարտի 22-ին հայտնել էր, որ Գորիսի բժշկական կենտրոն են դիմել երկու ռուս զինվորականներ՝ գլխի վնասվածքներով: Ստանալով բուժօգնություն՝ նրանք դուրս են գրվել։ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնեց, որ զինվորականները վիրավորվել են ադրբեջանական ԶՈւ-ի կողմից նրանց մեքենայի գնդակոծության հետևանքով այն պահին, երբ մասնակցում էին մոլորված և կորած հայ պայմանագրային զինծառայողի որոնմանը։ Երբ Արևմուտքը հայտնվեց հայ–ադրբեջանական կարգավորման հարցում, խնդիրներ առաջացան. ԶախարովաԱյսօր ճեպազրույցի ժամանակ Զախարովան դեպքի առնչությամբ հայտարարել է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են պաշտպանության նախարարության միջոցով: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին։ Երբ այդ արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական տալ:Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արձագանքը միայն հրապարակային չի լինում։Զախարովան պարզաբանել է, որ տարբեր դաշնակիցների, գործընկերների, բարեկամների հետ Ռուսաստանը սեփական դիրքորոշումը հայտնելու տարբեր ձևեր ունի:
մոսկվա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56829476_232:0:1608:1032_1920x0_80_0_0_8ebff40fc3b0de0f4cc0c6dd1ad7735b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուս, զինվոր, վիրավոր, մոսկվա, հայաստան, ադրբեջան
մարիա զախարովա, ռուս, զինվոր, վիրավոր, մոսկվա, հայաստան, ադրբեջան
Պարտադիր չէ` հրապարակային լինի. Զախարովան` ՀՀ–ում ռուս զինվորների դեպքի արձագանքի մասին
Մարիա Զախարովան մեկնաբանել է Սյունիքում 2 ռուս զինծառայողների վիրավորման դեպքը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզում ռուս զինծառայողների վիրավորումն ու միջադեպին Մոսկվայի հնարավոր արձագանքը՝ ասելով, որ այն պարտադիր չէ, որ հրապարակային լինի:
Սյունիքի մարզպետարանը մարտի 22-ին հայտնել էր, որ Գորիսի բժշկական կենտրոն են դիմել երկու ռուս զինվորականներ՝ գլխի վնասվածքներով: Ստանալով բուժօգնություն՝ նրանք դուրս են գրվել։ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնեց, որ զինվորականները վիրավորվել են ադրբեջանական ԶՈւ-ի կողմից նրանց մեքենայի գնդակոծության հետևանքով այն պահին, երբ մասնակցում էին մոլորված և կորած հայ պայմանագրային զինծառայողի որոնմանը։
Այսօր ճեպազրույցի ժամանակ Զախարովան դեպքի առնչությամբ հայտարարել է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են պաշտպանության նախարարության միջոցով: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին։ Երբ այդ արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական տալ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արձագանքը միայն հրապարակային չի լինում։
«Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե ինչ-որ բան չի ասվում հրապարակային, ապա դա չի նշանակում, որ այն չի ասվում հեռախոսով, անձամբ, պաշտոնական գրագրություններում և այլն»,–ասել է նա։
Զախարովան պարզաբանել է, որ տարբեր դաշնակիցների, գործընկերների, բարեկամների հետ Ռուսաստանը սեփական դիրքորոշումը հայտնելու տարբեր ձևեր ունի: