https://arm.sputniknews.ru/20230323/lachini-masin-vorvoshumy-chkatarelu-harcvov-adrbejani-despany-kanchvel-e-niderlandneri-agn-57111584.html
Լաչինի մասին որոշումը չկատարելու հարցով Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդեռլանդների ԱԳՆ
Լաչինի մասին որոշումը չկատարելու հարցով Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդեռլանդների ԱԳՆ
Sputnik Արմենիա
Նիդեռլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային Լաչինի միջանցքի հարցով։ 23.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-23T12:20+0400
2023-03-23T12:20+0400
2023-03-23T12:21+0400
նիդեռլանդներ
հայաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/1066/28/10662896_0:84:1601:984_1920x0_80_0_0_03a07547508368f88670c893e3202159.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Նիդեռլանդների արտգործնախարարությունը Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ է հրավիրել և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին: Տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ֆեյսբուքյան էջից։Նիդեռլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման առնչությամբ: Վոբկե Հոկստրան պատասխան նամակում համաձայնել է խորհրդարանականների այն նկատառման հետ, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը:Նշվել է նաև, որ Հոկստրան քանիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդեռլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում:Նիդեռլանդների արտգործնախարարը նշել է, որ երկրի կառավարությունը չի կիսում դատարանի որոշման առնչությամբ Ադրբեջանի մեկնաբանությունները։ Հոկստրան շեշտել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
նիդեռլանդներ
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1066/28/10662896_88:0:1511:1067_1920x0_80_0_0_39d1346eb44c37f65c9857bd6197dfc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիդեռլանդներ, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
նիդեռլանդներ, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
Լաչինի մասին որոշումը չկատարելու հարցով Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդեռլանդների ԱԳՆ
12:20 23.03.2023 (Թարմացված է: 12:21 23.03.2023) Նիդեռլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային Լաչինի միջանցքի հարցով։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Նիդեռլանդների արտգործնախարարությունը Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ է հրավիրել և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին: Տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON)
ֆեյսբուքյան էջից։
Նիդեռլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման առնչությամբ: Վոբկե Հոկստրան պատասխան նամակում համաձայնել է խորհրդարանականների այն նկատառման հետ, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը:
Նիդեռլանդների արտգործնախարարը խմբակցություններին ուղղված նամակում ընդգծել է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, ինչի կապակցությամբ էլ Նիդեռլանդներն Ադրբեջանի իշխանություններին հրապարակայնորեն կոչ է արել կատարել որոշումը:
Նշվել է նաև, որ Հոկստրան քանիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդեռլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում:
Նիդեռլանդների արտգործնախարարը նշել է, որ երկրի կառավարությունը չի կիսում դատարանի որոշման առնչությամբ Ադրբեջանի մեկնաբանությունները։ Հոկստրան շեշտել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։