https://arm.sputniknews.ru/20230323/khaghaghutjan-pajmanagir-klini-himnvats-bardzr-makardakvov-yndunvats-hajtararutjunneri-vra-57134196.html
Խաղաղության պայմանագիր կլինի` հիմնված բարձր մակարդակով ընդունված հայտարարությունների վրա
Խաղաղության պայմանագիր կլինի` հիմնված բարձր մակարդակով ընդունված հայտարարությունների վրա
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է, որ նոր էսկալացիա չպիտի լինի, և միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս մոտեցմանը։ 23.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-23T17:52+0400
2023-03-23T17:52+0400
2023-03-23T18:03+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57072141_0:152:1600:1052_1920x0_80_0_0_ce914de0b945ec37a9e37a925b3f0337.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կլինի, և այն հիմնված կլինի ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։Այս մասին Twitter–ի իր միկրոբլոկում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Նոր էսկալացիա չի լինի. միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս մոտեցմանը»,–գրել է Փաշինյանը:Նշենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը անդրադարձավ Իլհամ Ալիևի ելույթին` նշելով, որ Ադրբեջանի շարունակական` ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը։ Նա նշել էր, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։Նա ամփոփեց, ասելով, որ խաղաղության պայմանագիր լինելու է, և այն լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57072141_87:0:1508:1066_1920x0_80_0_0_3d6f4aa262a3b224b47c90765eeed125.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էսկալացիա փաշինյան
Խաղաղության պայմանագիր կլինի` հիմնված բարձր մակարդակով ընդունված հայտարարությունների վրա
17:52 23.03.2023 (Թարմացված է: 18:03 23.03.2023) ՀՀ վարչապետը նշել է, որ նոր էսկալացիա չպիտի լինի, և միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս մոտեցմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կլինի, և այն հիմնված կլինի ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։
Այս մասին Twitter–ի իր միկրոբլոկում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոր էսկալացիա չի լինի. միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս մոտեցմանը»,–գրել է Փաշինյանը:
Նշենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը անդրադարձավ Իլհամ Ալիևի ելույթին` նշելով, որ Ադրբեջանի շարունակական` ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը։
Նա նշել էր, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։
Նա ամփոփեց, ասելով, որ խաղաղության պայմանագիր լինելու է, և այն լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։