https://arm.sputniknews.ru/20230323/irany-patrast-e--33-dzevachapvov-artgvortsnakhararneri-handipumy-ali-bagheri-qani-57104073.html
Իրանը պատրաստ է 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը. Ալի Բաղերի Քանի
Իրանը պատրաստ է 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը. Ալի Բաղերի Քանի
Sputnik Արմենիա
Իրանի փոխարտգործնախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ 23.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-23T09:58+0400
2023-03-23T09:58+0400
2023-03-23T10:03+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
արմեն գրիգորյան
սերգեյ լավրով
ռուսաստան
թուրքիա
«3+3» ձևաչափ
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57085104_0:97:1500:941_1920x0_80_0_0_bff4efb35640e1e3aa0c01f8ac5c89ae.jpg
ԵՐԵՎԱՆ, մարտի 23 - Sputnik. Իրանը պատրաստ է մոտ ժամանակներս ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը։Անդրադառնալով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, Բաղերին հայտարարել է, որ որ նրանք Կովկասում հետապնդում են միայն իրենց շահերը և նույնիսկ բանակցությունների սեղանն օգտագործում են որպես քող՝ անկայունությունը խրախուսելու ու լարվածություն ստեղծելու համար:Գործակալության տվյալներով՝ Իրանի փոխարտգործնախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հայ-իրանական քաղաքական խորհրդակցության ժամանակ խոսվել է Լաչինի միջանցքի մասինԱվելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Ռուսաստանը Հայաստանի, տարածաշրջանի այլ երկրների հետ առաջ է մղում «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան,Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան)։ Նրա խոսքով՝ «վրացական կողմը դեռ մտածում է այդ ձևաչափին միանալու մասին, սակայն առաջին հանդիպումը կայացել է, Թբիլիսիի դուռը բաց է մնում», այժմ աշխատանքներ են տարվում երկրորդ հանդիպումը 3+3 ձևաչափով հրավիրելու ուղղությամբ: Լավրովն ավելացրել է, որ «Արևմուտքն արդեն ակտիվորեն աշխատում է այն բանի վրա, որ խաթարի այդ կառույցը, որը նոր-նոր է սկսել ձևավորվել»:
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57085104_82:0:1419:1003_1920x0_80_0_0_f39e667bbc35049a38d48b700bdf1382.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, արմեն գրիգորյան, սերգեյ լավրով, ռուսաստան, թուրքիա, «3+3» ձևաչափ, վրաստանի հանրապետություն, ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, արմեն գրիգորյան, սերգեյ լավրով, ռուսաստան, թուրքիա, «3+3» ձևաչափ, վրաստանի հանրապետություն, ադրբեջան
Իրանը պատրաստ է 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը. Ալի Բաղերի Քանի
09:58 23.03.2023 (Թարմացված է: 10:03 23.03.2023) Իրանի փոխարտգործնախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, մարտի 23 - Sputnik. Իրանը պատրաստ է մոտ ժամանակներս ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է
IRNA գործակալությունը։
Նշվում է, որ «Գրիգորյանն իր հերթին հայտարարել է, Երևանը ողջունում է տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունները և աջակցում է Իրանի կողմից 3+3 ձևաչափով հանդիպման անցկացմանը»:
Անդրադառնալով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, Բաղերին հայտարարել է, որ որ նրանք Կովկասում հետապնդում են միայն իրենց շահերը և նույնիսկ բանակցությունների սեղանն օգտագործում են որպես քող՝ անկայունությունը խրախուսելու ու լարվածություն ստեղծելու համար:
Գործակալության տվյալներով՝ Իրանի փոխարտգործնախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Ռուսաստանը Հայաստանի, տարածաշրջանի այլ երկրների հետ առաջ է մղում «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան,Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան)։ Նրա խոսքով՝ «վրացական կողմը դեռ մտածում է այդ ձևաչափին միանալու մասին, սակայն առաջին հանդիպումը կայացել է, Թբիլիսիի դուռը բաց է մնում», այժմ աշխատանքներ են տարվում երկրորդ հանդիպումը 3+3 ձևաչափով հրավիրելու ուղղությամբ:
Լավրովն ավելացրել է, որ «Արևմուտքն արդեն ակտիվորեն աշխատում է այն բանի վրա, որ խաթարի այդ կառույցը, որը նոր-նոր է սկսել ձևավորվել»: