https://arm.sputniknews.ru/20230323/erb-arevmutqy-hajtnvec-hajadrbejanakan-kargavvorman-harcum-khndirner-arajacan-zakharvova-57122377.html
Երբ Արևմուտքը հայտնվեց հայ–ադրբեջանական կարգավորման հարցում, խնդիրներ առաջացան. Զախարովա
Երբ Արևմուտքը հայտնվեց հայ–ադրբեջանական կարգավորման հարցում, խնդիրներ առաջացան. Զախարովա
Sputnik Արմենիա
Զախարովան կարծում է, որ Արևմուտքի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը ինչ-որ կերպ չի դրսևորվում։ 23.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-23T15:13+0400
2023-03-23T15:13+0400
2023-03-23T15:57+0400
հայաստան
ադրբեջան
արևմուտք
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57119983_0:0:1280:720_1920x0_80_0_0_56f2a0ff46055620c3a133f835860bc9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մոսկվային անհանգստացնում է թշնամական հռետորաբանության աճն ու միջադեպերի թվի ավելացումը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև կողմերի` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու անպատրաստությունը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հարցերի շուրջ բանակցությունների վերսկսման օգտին` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացումը:Խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն 1 պատճառ կարող է լինել. Աբրահամյանն ասաց` որն է դա«Անընդհատ հարցնում են` ինչպես եք գնահատում Արևմուտքի ներգրավվածությունը կարգավորման հարցում։ Երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ։ Արևմուտքի` խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք տեսնում ենք այլ մտադրություններ»,–ասել է նա։Նա նաև նշեց, որ Բլինկենի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ մեկնաբանություններ չունի: Զախարովան կարծում է, որ Արևմուտքի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը ինչ-որ կերպ չի դրսևորվում։Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել:
ադրբեջան
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57119983_165:0:1125:720_1920x0_80_0_0_f40b5e7a4ce6a308293756fd845276b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արևմուտք, մարիա զախարովա, видео
հայաստան, ադրբեջան, արևմուտք, մարիա զախարովա, видео
Երբ Արևմուտքը հայտնվեց հայ–ադրբեջանական կարգավորման հարցում, խնդիրներ առաջացան. Զախարովա
15:13 23.03.2023 (Թարմացված է: 15:57 23.03.2023) Զախարովան կարծում է, որ Արևմուտքի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը ինչ-որ կերպ չի դրսևորվում։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մոսկվային անհանգստացնում է թշնամական հռետորաբանության աճն ու միջադեպերի թվի ավելացումը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև կողմերի` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու անպատրաստությունը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։ Դրանում մենք հաստատակամ ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը։ Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում իրենց հայտարարություններում և գործողություններում»,– նշել է Զախարովան։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հարցերի շուրջ բանակցությունների վերսկսման օգտին` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացումը:
«Անընդհատ հարցնում են` ինչպես եք գնահատում Արևմուտքի ներգրավվածությունը կարգավորման հարցում։ Երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ։ Արևմուտքի` խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք տեսնում ենք այլ մտադրություններ»,–ասել է նա։
Նա նաև նշեց, որ Բլինկենի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ մեկնաբանություններ չունի: Զախարովան կարծում է, որ Արևմուտքի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը ինչ-որ կերպ չի դրսևորվում։
«Չէ՞ որ դա պետք է ինչ-որ դրսևորում ունենա, իսկ մենք պետք է տեսնենք այն հաջողությունները, որոնք բխել են նրանց գործողություններից։ Այստեղ պարզապես չկա դա։ Փաստերն ինչ-որ կերպ չեն խոսում նրանց կառուցողական դերի մասին։ Այդ հարցին մենք այսպես ենք վերաբերվում»,– ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը
հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել: