https://arm.sputniknews.ru/20230323/5-rd-sharasjan-veraberjal-tezy-zuum-paraktum-mtcnvogh-qaghaqakan-shaharkum-e-tvonvojan-57105608.html
5-րդ շարասյան վերաբերյալ թեզը ԶՈւ–ում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է. Տոնոյան
5-րդ շարասյան վերաբերյալ թեզը ԶՈւ–ում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է. Տոնոյան
Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ պետք է սպասել Փաշինյանի խոստացած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին... 23.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-23T10:39+0400
2023-03-23T10:39+0400
2023-03-23T10:40+0400
դավիթ տոնոյան
նիկոլ փաշինյան
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42926081_0:0:1601:901_1920x0_80_0_0_26fb3a7f68d39939e5e2df26c84858bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ նետված թեզը ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է: Նման կերպ է արձագանքել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։Փաշինյանն իր մարտի 14-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»: Տոնոյանն արձագանքել է հենց այս հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին, իսկ փաստաբանական խումբը ստացված հարցերը միավորել է մեկում։«Չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որևէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա: Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը և սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը»,–ասել է Տոնոյանը։Հարցին, թե Փաշինյանը երբևէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա` Տոնոյանը պատասխանել է, որ այդպիսի ակնարկ անգամ չի եղել: Նա նշել է նաև, որ թեմայի քննարկումն անընդունելի է իր համար։Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը վերջիններս նաև կալանավորվել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42926081_0:0:1423:1067_1920x0_80_0_0_b69157769b41103604827392167f9106.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, նիկոլ փաշինյան, բանակ
դավիթ տոնոյան, նիկոլ փաշինյան, բանակ
5-րդ շարասյան վերաբերյալ թեզը ԶՈւ–ում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է. Տոնոյան
10:39 23.03.2023 (Թարմացված է: 10:40 23.03.2023) Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ պետք է սպասել Փաշինյանի խոստացած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ նետված թեզը ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է: Նման կերպ է արձագանքել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Փաշինյանն իր մարտի 14-ի ասուլիսի ժամանակ
հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»: Տոնոյանն արձագանքել է հենց այս հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին, իսկ փաստաբանական խումբը ստացված հարցերը միավորել է մեկում։
«Չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որևէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա: Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը և սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը»,–ասել է Տոնոյանը։
Հարցին, թե Փաշինյանը երբևէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա` Տոնոյանը պատասխանել է, որ այդպիսի ակնարկ անգամ չի եղել: Նա նշել է նաև, որ թեմայի քննարկումն անընդունելի է իր համար։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը վերջիններս նաև կալանավորվել են։