https://arm.sputniknews.ru/20230322/ynddimutjany-merzhum-en-azhn-chi-dimi-sd-safarjani-liazvorutjunnery-dadarecnelu-harcvov-57074388.html
Ընդդիմությանը մերժում են. ԱԺ–ն չի դիմի ՍԴ Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով
Ընդդիմությանը մերժում են. ԱԺ–ն չի դիմի ՍԴ Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով
Sputnik Արմենիա
ՔՊ–ն մինչ քվեարկությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T14:52+0400
2023-03-22T14:52+0400
2023-03-22T14:55+0400
սեդա սաֆարյան
աժ (ազգային ժողով)
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1914/46/19144603_0:26:1600:926_1920x0_80_0_0_1791efbfcab0492dd610814eefd7d79a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը չի դիմի Սահմանադրական դատարան դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Փակ գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ 107-պատգամավորից մասնակցել է 30-ը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենց պատգամավորներից մի քանիսը գործուղման մեջ են, սակայն մյուսները մասնակցել են քվեարկությանը։Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` կողմ` 30, դեմ` 0, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։Նշենք, որ Սահմանադրական դատարան կարելի է դիմել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով (63 պատգամավոր) ընդունված որոշմամբ։Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ անձ է կալանավորվելՄինչ այս ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ իրենք չեն մասնակից քվերակությանը, քանի որ ներկայացված մեղադրանքները լեգիտիմ չեն համարում։Նախագիծը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը` փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումի հիման վրա։Ընդդիմությունը Սեդա Սաֆարյանին մեղադրում է ՍԴ դատավոր եղած ժամանակահատվածում ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։ Սաֆարյանը 1994 թվականի օգոստոսի 11-ից մինչ 2023 թվականի հունվարի 27-ը գրանցված է եղել որպես «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» ԱՁ, սակայն նա ՍԴ դատավոր ընտրվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, պաշտոնն էլ ստանձնել է դեկտեմբերի 10-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1914/46/19144603_112:0:1535:1067_1920x0_80_0_0_57b99fc3612e4d120139142ca511ddc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեդա սաֆարյան, աժ (ազգային ժողով), սահմանադրական դատարան
սեդա սաֆարյան, աժ (ազգային ժողով), սահմանադրական դատարան
Ընդդիմությանը մերժում են. ԱԺ–ն չի դիմի ՍԴ Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով
14:52 22.03.2023 (Թարմացված է: 14:55 22.03.2023) ՔՊ–ն մինչ քվեարկությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը չի դիմի Սահմանադրական դատարան դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Փակ գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ 107-պատգամավորից մասնակցել է 30-ը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենց պատգամավորներից մի քանիսը գործուղման մեջ են, սակայն մյուսները մասնակցել են քվեարկությանը։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` կողմ` 30, դեմ` 0, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Նշենք, որ Սահմանադրական դատարան կարելի է դիմել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով (63 պատգամավոր) ընդունված որոշմամբ։
Մինչ այս ՔՊ խմբակցության ղեկավար
Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ իրենք չեն մասնակից քվերակությանը, քանի որ ներկայացված մեղադրանքները լեգիտիմ չեն համարում։
Նախագիծը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը` փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումի հիման վրա։
Ընդդիմությունը Սեդա Սաֆարյանին մեղադրում է ՍԴ դատավոր եղած ժամանակահատվածում ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։ Սաֆարյանը 1994 թվականի օգոստոսի 11-ից մինչ 2023 թվականի հունվարի 27-ը գրանցված է եղել որպես «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» ԱՁ, սակայն նա ՍԴ դատավոր ընտրվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, պաշտոնն էլ ստանձնել է դեկտեմբերի 10-ին։