https://arm.sputniknews.ru/20230322/tarekan-mvot-250-andz-hajastanum-apastan-e-hajcum-nranc-hamar-nvor-kacaran-e-karucvum-57081289.html
Տարեկան մոտ 250 անձ Հայաստանում ապաստան է հայցում. նրանց համար նոր կացարան է կառուցվում
Տարեկան մոտ 250 անձ Հայաստանում ապաստան է հայցում. նրանց համար նոր կացարան է կառուցվում
Sputnik Արմենիա
Նախորդ տարի Հայաստանում ապաստան հայցողների թիվը մոտեցել է 1000–ի շեմին։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T16:01+0400
2023-03-22T16:01+0400
2023-03-22T16:01+0400
կացարան
հայաստան
օտարերկրացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57079957_0:148:1600:1048_1920x0_80_0_0_51896b2a5c7919624d861d13e8c41a31.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 120 ապաստան հայցողի համար նախատեսված կացարանի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն այս տարի։«Ներկայումս ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին, որ կազմում է միջինում 250 անձ, իսկ 2022 թ-ին ցուցանիշը կազմել է 968»,– տեղեկացնում են նախարարությունից։Շինարարության բյուջեն 1.5 մլն դոլար է: Նշվում է, որ շինարարության ավարտը նախատեսված էր ավելի վաղ, սակայն կորոնավիրուսի համավարակի հետևանքով հետաձգվել է։Նոր կացարանի կառուցման աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի համակարգմամբ։ Ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Նիդեռլանդների, Դանիայի և Գերմանիայի կառավարությունները։Հիշեցնենք, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնք ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57079957_119:0:1540:1066_1920x0_80_0_0_c9e7e1438bf7e7047f364edb8b7b64eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կացարան, հայաստան, օտարերկրացի
կացարան, հայաստան, օտարերկրացի
Տարեկան մոտ 250 անձ Հայաստանում ապաստան է հայցում. նրանց համար նոր կացարան է կառուցվում
Նախորդ տարի Հայաստանում ապաստան հայցողների թիվը մոտեցել է 1000–ի շեմին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 120 ապաստան հայցողի համար նախատեսված կացարանի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն այս տարի։
«Ներկայումս ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին, որ կազմում է միջինում 250 անձ, իսկ 2022 թ-ին ցուցանիշը կազմել է 968»,– տեղեկացնում են նախարարությունից։
Շինարարության բյուջեն 1.5 մլն դոլար է: Նշվում է, որ շինարարության ավարտը նախատեսված էր ավելի վաղ, սակայն կորոնավիրուսի համավարակի հետևանքով հետաձգվել է։
Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում
Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում
Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում
Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում
Նոր կացարանի կառուցման աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի համակարգմամբ։ Ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Նիդեռլանդների, Դանիայի և Գերմանիայի կառավարությունները։
Հիշեցնենք, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնք ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում: