https://arm.sputniknews.ru/20230322/qristina-qviny-uzum-e-zargacnel-amn-despanatan-ev-hh-qnnchakan-kvomitei-hamagvortsakcutjuny-57078869.html
Քրիստինա Քվինը ուզում է զարգացնել ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի համագործակցությունը
Քրիստինա Քվինը ուզում է զարգացնել ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի համագործակցությունը
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել են առցանց հարթակներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացմանը և այլ հարցեր։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T15:36+0400
2023-03-22T15:36+0400
2023-03-22T15:37+0400
ամն
դեսպան
քրիստինա քվին
արգիշտի քյարամյան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57076015_0:0:1600:901_1920x0_80_0_0_a2dbbb17a94a71d476cdf8b375c1d666.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության լավ ավանդույթներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։Քվինին նշել է, որ ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորված համագործակցությունը ցանկանում է զարգացնել և նոր մակարդակի հասցնել։Հանդիպման ընթացքում քննարկվել են առցանց հարթակներով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացման, կիբեռհանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցությունը։ Քննարկվել է նաև ՀՀ ՔԿ քննիչների հմտությունների զարգացմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։Դեսպանին ներկայացվել է ԱՄՆ աջակցությամբ հզորացված ՀՀ ՔԿ-ում գործող համակարգչատեխնիկական լաբորատորիան։ Նա ծանոթացել է ինչպես ՔԿ ստորաբաժանումներում, այնպես էլ քննչական այլ մարմիններում քննվող վարույթներով համակարգչային համակարգերը թվային խուզարկության ենթարկելու, թվային հետքեր հայտնաբերելու և վերականգնելու լաբորատորիայի հնարավորություններին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57076015_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d3fe374821195ebd3a68f5d91397ddb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դեսպան, քրիստինա քվին, արգիշտի քյարամյան, հհ քննչական կոմիտե
ամն, դեսպան, քրիստինա քվին, արգիշտի քյարամյան, հհ քննչական կոմիտե
Քրիստինա Քվինը ուզում է զարգացնել ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի համագործակցությունը
15:36 22.03.2023 (Թարմացված է: 15:37 22.03.2023) Հանդիպման ընթացքում քննարկվել են առցանց հարթակներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացմանը և այլ հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության լավ ավանդույթներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Քվինին նշել է, որ ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորված համագործակցությունը ցանկանում է զարգացնել և նոր մակարդակի հասցնել։
«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների հետագա զարգացմանը՝ ելնելով հայկական կողմի նախանշած առաջնահերթություններից»,–նշել է նա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առցանց հարթակներով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացման, կիբեռհանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցությունը։ Քննարկվել է նաև ՀՀ ՔԿ քննիչների հմտությունների զարգացմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Դեսպանին ներկայացվել է ԱՄՆ աջակցությամբ հզորացված ՀՀ ՔԿ-ում գործող համակարգչատեխնիկական լաբորատորիան։ Նա ծանոթացել է ինչպես ՔԿ ստորաբաժանումներում, այնպես էլ քննչական այլ մարմիններում քննվող վարույթներով համակարգչային համակարգերը թվային խուզարկության ենթարկելու, թվային հետքեր հայտնաբերելու և վերականգնելու լաբորատորիայի հնարավորություններին։