00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օրենքով գողի» ցուցումով ՀՀ–ի տարբեր ՔԿՀ–ներում որպես «գրեֆ» 1,5 մլն դրամ է հավաքվել

© Sputnik / Андрей Луковский«Օրենքով գող». արխիվային լուսանկար
«Օրենքով գող». արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2023
«Օրենքով գող». արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամները տարբեր անձանց միջև ծագած վիճահարույց հարցերը, այդ թվում` գումարային և այլն, պարզաբանել են որպես «գողական տղաներ»։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Օրենքով գողի» ցուցումով Հայաստանի տարբեր ՔԿՀ–ներում որպես «գրեֆ» 1,5 մլն դրամ, ծխախոտ ու թեյ է հավաքվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` «օրենքով գող» Է.Ջ-ի հստակ դերաբաշխմամբ` քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամներ ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված «գրեֆի» շրջանակում տարբեր անձանցից ստացել են մոտ 1.500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 դրամ կանխիկ գումար։
Նշվում է, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.-ն և Ա. Մ-ն նշված գործողությունները կատարել են 2021թ. դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։
«Է.Ջ-ի ցուցումով Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 դրամը, իսկ մնացած գումարը ծախսել իր սեփական կարիքների համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, 2021թ. նոյեմբերին Ստեփանավանի բնակիչը գումարային հարցի շուրջ վեճ է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին։ Նա փորձել է հարցին լուծում տալ` ներկայանալով որպես «գողական տղա»:
«Այն բանից հետո, երբ Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ի հեղինակությունը չի ճանաչում, Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.-ն, Ա.Մ.-ն և այլ անձինք հանդիպել են նրան, ծեծել հնչեցրած տեսակետի համար, որից հետո Է.Ջ-ն լուծել է վեճը»,– տեղեկացնում են ՔԿ–ից:
Պարզվում է, որ մի շարք քաղաքացիներ նաև Ա.Ն.-ին և Կ.Ղ-ին դիմել են տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի համար։ Վերջիններս կազմակերպել են նշված գումարները վերադարձնելու գործընթացը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով։ ՔԿ–ի տեղեկություններով` որոշ դեպքերում գումարի կեսը յուրացվել է վերջիններիս կողմից:
Ա.Ն.-ն նաև իրականացրել է տարբեր անձանց միջև ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ՝ հետևելով, որ պահպանվեն «իրենց հասկացությամբ ճիշտ ապրելակերպի կանոնները»:
«2022թ. փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։ Այնուհետև Ա.Ն.-ն և Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց և քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է։ Պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ որպես պատիժ՝ ապտակել են նրան»,– նշված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Այսպիսով` ենթամշակույթ կրող խմբավորման վերոնշյալ 4 անդամներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
«Օրենքով գող» Է.Ջ.-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, հայտարարվել է հետախուզում։
Է.Ջ.-ն հայտնաբերվել է Իսպանիայում և ձերբակալվել։ Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում նրա տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար։
ՔԿՀ պաշտոնատար անձը «օրենքով գողից» կաշառք է ստացել ու կալանավորվել․ մանրամասներ
Լրահոս
0