00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևին աղքատացված ուրանով արկեր փոխանցելու հայտարարությունը Բրիտանիայի սադրանքն է. Զախարովա

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2023
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարը մինչև վերջ չի գիտակցում աղքատացված ուրանով արկերի կիրառման հետևանքները։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին աղքատացված ուրանով արկեր մատակարարելու մասին հայտարարությունը Լոնդոնի սադրանքն է, որն ուղղված է ուկրաինական իրավիճակը դիմակայության նոր փուլ դուրս բերելուն: Sputnik ռադիոկայանի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտարարել էր, որ Բրիտանիան Ուկրաինային աղքատացված ուրանով զինամթերք կփոխանցի:
«Սա անհանգստանալու խնդիր չէ, այլ անգլոսաքսերի (ինչպես մենք ենք նրանց անվանում), այսպես կոչված անգլոսաքսոնական դուետի ՝ Լոնդոնի և Վաշինգտոնի ՝ միջազգային գործերում բացարձակ անխոհեմության, անպատասխանատվության և անպատժելիության հարց։ Սա բրիտանական հերթական սադրանքն է, որն ուղղված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հակամարտության և դիմակայության ագրեսիայի նոր փուլ հասցնելուն, որակապես նոր հարթություն հաղորդելուն», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։
Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունն արվել է Մոսկվայում ռուս-չինական բարձր մակարդակի բանակցությունների ֆոնին։ Դիվանագետը նշել է, որ բանակցությունները նվիրված էին միջազգային կայունությանը, խաղաղության պահպանմանը և ուկրաինական հակամարտության շուրջ չինական խաղաղ նախաձեռնության քննարկմանը:
ԱՄՆ-ն չի պատրաստվում Ուկրաինային աղքատացված ուրանով զինամթերք փոխանցել. Պենտագոն
«Եվ ահա հնչում է հայտարարություն այն մասին, որ Բրիտանիան Կիևի ռեժիմին աղքատացված ուրան է մատակարարում։ Դա խոսում է այն մասին, որ մենք ոչ մի հիմք չունենք կասկածելու, թե ով է կանգնած Ուկրաինայում հակամարտության ակտիվացման, բռնկման հետևում (դրա բոլոր փուլերում)», - ընդգծել է դիվանագետը։
Նրա կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին, որը հայտարարել է Կիևին աղքատացված ուրանով արկեր մատակարարելու մասին, մինչև վերջ չի գիտակցում դրանց կիրառման հետևանքները։
«Ես վստահ չեմ, որ այդ հայտարարությունն արած բրիտանացի տիկինը մինչև վերջ գիտակցում է այդ սպառազինությունների կիրառման հետևանքները։ Տուժելու են նաև նրանք, ում նկատմամբ կիրառվում են, բայց ոչ միայն պատմական այս պահին պարտության գոտում գտնվողները, այլև հետագա սերունդները, որոնք բնակվելու են այդ հողերում ։ .. Այդ զենքով հարվածը բաժին ընկնում նաև նրանց, ովքեր օգտագործում են այն (աղքատացված ուրան. խմբ.)», - ասել է Զախարովան։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Լրահոս
0