00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ընտանիքի բռնարարի և զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք կտեղադրվի

© Sputnik / Andranik GhazaryanԲռնության ենթարկված կին
Բռնության ենթարկված կին - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2023
Բռնության ենթարկված կին
Բաժանորդագրվել
Իրավասու մարմինները էլեկտրոնային հսկողության սարքի միջոցով ահազանգ կստանան, եթե բռնարարն ու զոհը մոտենան իրար։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ընտանեկան բռնությունը կանխելու համար Հայաստանում բռնարարի և զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարքեր կտեղադրվեն։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Պատգամավորներից 67–ը կողմ քվեարկեցին, 30-ը` ձեռնպահ։
Գործող օրենքի համաձայն` ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության 2 հիմնական մեխանիզմ կա` անհետաձգելի միջամտության որոշումներ և պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշումները։ Առաջինի դեպքում ոստիկանության ծառայողն է համապատասխան որոշումներ կայացնում, իսկ մյուս դեպքում` պաշտպանության միջոցը կիրառում է դատարանը։
Նախագծով առաջարկվում էր այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաև էլեկտրոնային հսկողության միջոցներ։ Սա ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ տեղադրվում է էլեկտրոնային հսկողության սարք, որի միջոցով իրավասու մարմիններն ահազանգ են ստանում, եթե բռնարարն ու զոհը իրար են մոտենում։
Կապանում տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
Էլեկտրոնային հսկողության միջոցների պրակտիկա Հայաստանում արդեն իսկ կա, այն գործում է քրեական դատավարության նոր օրենսգրքի հիման վրա (2023 թվականի հունվարի 1-ից), երբ խափանման միջոց է կիրառվում տնային կալանքը կամ վարչական հսկողությունը։
Նախորդ նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ այդպիսի սարքավորումներ ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինեն որոշակի ֆինանսական միջոցներ։ Կատարվել են հաշվարկներ, և շուրջ 200 ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի մոտ 560 մլն դրամ։ Նմանատիպ ձեռնաշղթաների ներպետական մատակարարողներ ՀՀ–ում չկան, դրանք արտերկրից են ներմուծվում։
Համաձայն ՆԳՆ տվյալների` 2022 թվականին ընտանիքում բռնություն գործադրելու մասին 1547 հաղորդում են ստացել, որոնցից 556–ով նախազգուշացում է կիրառվել բռնարարների նկատմամբ, 619 դեպքով անհետաձգելի միջամտության մասին որոշում է կայացվել և 6 պաշտպանության միջոց է կիրառվել դատական կարգով։
Բռնարարի և զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարքեր տեղադրելու փորձ բավականին արդյունավետ կերպով իրականացնում են Կանադան, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Վրաստանն ու Իսպանիան։
Նախորդ տարի ընտանեկան բռնության դեպքերով վարույթների թիվը զգալիորեն ավելացել է
Լրահոս
0