https://arm.sputniknews.ru/20230322/halepi-odanavakajany-dadarecrel-e-gvortsuneutjuny-israjeli-roui-hardzakumic-hetvo-57075659.html
Հալեպի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Իսրայելի ՌՕՈւ–ի հարձակումից հետո
Հալեպի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Իսրայելի ՌՕՈւ–ի հարձակումից հետո
Sputnik Արմենիա
Վնասվել են թռիչքուղին և նավիգացիոն սարքավորումները։ Հալեպի օդանավակայանից նախատեսված թռիչքները կիրականացվեն Դամասկոսի և Լաթաքիայի օդանավակայաններից։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T14:59+0400
2023-03-22T14:59+0400
2023-03-22T15:30+0400
սիրիա
հալեպ
օդանավակայան
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57069900_0:84:1601:984_1920x0_80_0_0_d4ae0bbde04c181f37d600fce199f549.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Սիրիայի Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Իսրայելի օդուժի հրթիռային հարվածից հետո։ Տեղեկությունը Telegram-յան ալիքում հայտնում է Սիրիայի տրանսպորտի նախարարությունը։Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքին։ Հարձակումն իրականացվել է Միջերկրական ծովից։Հարվածի հետևանքով վնասվել են թռիչքուղին և նավիգացիոն սարքավորումները։Նշվում է, որ Հալեպի օդանավակայանից նախատեսված բոլոր թռիչքները կիրականացվեն Դամասկոսի և Լաթաքիայի օդանավակայաններից։Սիրիացի զինվորականները վիրավորվել են Իսրայելի հրթիռային հարձակման հետևանքով. Սիրիայի ՊՆՀիշեցնենք, որ մարտի 7-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել էին Հալեպի միջազգային օդանավակայանի վրա, ինչի հետևանքով վնասվել էին թռիչքուղին և ռադիոտեղորոշիչը։ Օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր, ինչի հետևանքով արտասահմանյան երկրներից չէին կարողանում մարդասիրական բեռներ առաքել Հալեպ։
սիրիա
հալեպ
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57069900_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dbfa10e551cba9dce8f15f5aff2a123c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հալեպ, օդանավակայան, իսրայել
սիրիա, հալեպ, օդանավակայան, իսրայել
Հալեպի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Իսրայելի ՌՕՈւ–ի հարձակումից հետո
14:59 22.03.2023 (Թարմացված է: 15:30 22.03.2023) Վնասվել են թռիչքուղին և նավիգացիոն սարքավորումները։ Հալեպի օդանավակայանից նախատեսված թռիչքները կիրականացվեն Դամասկոսի և Լաթաքիայի օդանավակայաններից։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Սիրիայի Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Իսրայելի օդուժի հրթիռային հարվածից հետո։ Տեղեկությունը Telegram-յան ալիքում հայտնում է Սիրիայի տրանսպորտի նախարարությունը։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքին։ Հարձակումն իրականացվել է Միջերկրական ծովից։
Հարվածի հետևանքով վնասվել են թռիչքուղին և նավիգացիոն սարքավորումները։
«Օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը, մինչև վերանորոգման աշխատանքների ավարտը»,- ասվում է տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հալեպի օդանավակայանից նախատեսված բոլոր թռիչքները կիրականացվեն Դամասկոսի և Լաթաքիայի օդանավակայաններից։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները
հարձակվել էին Հալեպի միջազգային օդանավակայանի վրա, ինչի հետևանքով վնասվել էին թռիչքուղին և ռադիոտեղորոշիչը։ Օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր, ինչի հետևանքով արտասահմանյան երկրներից չէին կարողանում մարդասիրական բեռներ առաքել Հալեպ։