https://arm.sputniknews.ru/20230322/ete-taqcnelu-vochinch-chuni-tvogh-ga-qpakany-tiran-khachatrjani-azh-chgnalu-masin-57069781.html
«Եթե թաքցնելու ոչինչ չունի, թող գա». ՔՊ–ականը` Տիրան Խաչատրյանի` ԱԺ չգնալու մասին
«Եթե թաքցնելու ոչինչ չունի, թող գա». ՔՊ–ականը` Տիրան Խաչատրյանի` ԱԺ չգնալու մասին
Sputnik Արմենիա
Վահագն Ալեքսանյանը վստահեցրեց` բոլոր պետք է ներկայանան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին ու պատասխանեն հարցերին։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T13:53+0400
2023-03-22T13:53+0400
2023-03-22T13:54+0400
հայաստան
տիրան խաչատրյան
վահագն ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534739_0:0:1600:901_1920x0_80_0_0_a166c5986c5fbdd075e6610006d39001.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ եթե ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը թաքցնելու ոչինչ չունի, պետք է գնա Ազգային ժողով և ներկա գտնվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա այս հայտարարությունն արեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։Նա շեշտեց, որ բոլորը պետք է ներկայանան, պատասխանեն հարցերին և դա բարոյականության ցուցիչ է։Ավելի վաղ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ ԱԺ։ Այդ անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանը մարտի 16-ին մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534739_105:0:1525:1065_1920x0_80_0_0_4498a98d6ac861464e029ab7e479b646.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիրան խաչատրյան, վահագն ալեքսանյան
հայաստան, տիրան խաչատրյան, վահագն ալեքսանյան
«Եթե թաքցնելու ոչինչ չունի, թող գա». ՔՊ–ականը` Տիրան Խաչատրյանի` ԱԺ չգնալու մասին
13:53 22.03.2023 (Թարմացված է: 13:54 22.03.2023) Վահագն Ալեքսանյանը վստահեցրեց` բոլոր պետք է ներկայանան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին ու պատասխանեն հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ եթե ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը թաքցնելու ոչինչ չունի, պետք է գնա Ազգային ժողով և ներկա գտնվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա այս հայտարարությունն արեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Եթե չեմ սխալվում, Տիրան Խաչատրյանն անհասկանալի պատճառներով չի եկել ԱԺ։ Ինձ համար զարմանալի է և առնվազն տարօրինակ նաև այն, որ իր հրամանատարը գալիս է, իսկ ինքը հրաժարվում։ Թող գա, հարցեր տանք, պատասխանի։ Եթե թաքցնելու ոչինչ չունի, կարծում եմ, որ կաշկանդվելու հարց է չկա, և դա կարող են փաստել քննիչ հանձնաժողովում ներկա եղած բոլոր անձինք»,– ասաց Ալեքսանյանը։
Նա շեշտեց, որ բոլորը պետք է ներկայանան, պատասխանեն հարցերին և դա բարոյականության ցուցիչ է։
Ավելի վաղ ՔՊ–ական պատգամավոր
Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ ԱԺ։ Այդ անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին
հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ
Օնիկ Գասպարյանը մարտի 16-ին մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։