00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դատապարտել է Գեթսեմանի Աստվածածին տաճարի վրա հարձակումը

© Sputnik / Алексей ЖелезновԵրուսաղեմի Հայկական թաղամասը
Երուսաղեմի Հայկական թաղամասը - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2023
Բաժանորդագրվել
Պատրիարքարանը Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը կոչ է արել լուրջ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու քրիստոնեական սրբավայրերի վրա հարձակումները։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել ու դատապարտել հայ և հույն եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանի Սուրբ Աստվածածին տաճարի վրա հարձակումը։
Նշենք, որ մարտի 19–ին Երուսաղեմում մոլեռանդ արմատական մի հրեա տղամարդ Սուրբ Աստվածածին եկեղեցի էր մտել և փորձել վնասներ հասցնել։
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հայտարարության մեջ ընդգծվել է, որ եթե քրիստոնեական սրբավայրերի վրա կատարված նախորդ հարձակումներն արագորեն դատապարտվեին տեղական իշխանությունների կողմից և հանցագործները պատժվեին օրենքի ողջ խստությամբ, քրիստոնեական համայնքների, եկեղեցիների և վանքերի վրա նոր հարձակումներ չէին լինի։
«Թեև Սուրբ Աստվածածին տաճարի վրա այս հարձակումն առաջինն էր այս տարվա սկզբից ի վեր, սակայն քրիստոնեական մյուս սրբավայրերն անզգամ հարձակվողների կողմից մշտապես ենթարկվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ճնշումների»,–նշված է հայտարարության մեջ։
Շեշտվել է, որ կրոնական անհանդուրժողականությունը և ատելությամբ լցված ոճրագործությունները իրենց բոլոր դրսևորումներով երբեք չեն ապահովելու խաղաղ համակեցության պայմաններ։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը կոչ է արել լուրջ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու այսօրինակ հարձակումները և պաշտպանելու ինչպես քրիստոնեական սրբավայրերը, այնպես էլ նրանց ամենօրյա սպասավորներին հետագա ոտնձգություններից և հարձակումներից։
Հիշեցնենք` հունվարի 28-ի ուշ երեկոյան էլ հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային՝ բղավելով. «Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»: Նրանցից մեկը արցունքաբեր գազ է փչել, ապա երկուսով փախուստի են դիմել։ Ոստիկանները հայտնաբերել են հրեա ծայրահեղականներին ու ձերբակալել նրանց:
Այդ դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր ու Հայաստանի դրոշները:
Լրահոս
0