https://arm.sputniknews.ru/20230322/blinkeny-hhin-ev-adrbejanin-arajarkel-e-amn-ognutjuny-khaghaghutjan-shurj-qnnarkumnerum-57063040.html
Բլինկենը ՀՀ–ին և Ադրբեջանին առաջարկել է ԱՄՆ օգնությունը խաղաղության շուրջ քննարկումներում
Բլինկենը ՀՀ–ին և Ադրբեջանին առաջարկել է ԱՄՆ օգնությունը խաղաղության շուրջ քննարկումներում
Sputnik Արմենիա
Վեդանտ Պատելը հայտնել է, որ ԱՄՆ–ն հանձնառու է մնում երկու երկրների խաղաղության բանակցությունների հարցում։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T11:55+0400
2023-03-22T11:55+0400
2023-03-22T11:58+0400
էնթոնի բլինկեն
իլհամ ալիև
հայաստան
ադրբեջան
ամն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52548812_0:0:1600:901_1920x0_80_0_0_6554fdeb846f32701a11d7e51b8f4557.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնի շարունակական օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ բանակցություններում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:Պատելին հարցրել են նաև, թե արդյոք Բլինկենն Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը։ Ի պատասխան Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասները ներկայացնել չի կարող: Միաժամանակ, նա հավելել է, որ գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ շփումների ժամանակ պարբերաբար բարձրացնում են մարդու իրավունքների հետ կապված հարցերը։Հիշեցնենք, որ մարտի 20-ին կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցը։ Փաշինյանն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր է քննարկել։ Հաջորդ օրը Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52548812_260:0:1553:970_1920x0_80_0_0_8a7f72ac44d4493df2c283c2ff76e743.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էնթոնի բլինկեն, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, ամն, խաղաղության պայմանագիր
էնթոնի բլինկեն, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, ամն, խաղաղության պայմանագիր
Բլինկենը ՀՀ–ին և Ադրբեջանին առաջարկել է ԱՄՆ օգնությունը խաղաղության շուրջ քննարկումներում
11:55 22.03.2023 (Թարմացված է: 11:58 22.03.2023) Վեդանտ Պատելը հայտնել է, որ ԱՄՆ–ն հանձնառու է մնում երկու երկրների խաղաղության բանակցությունների հարցում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնի շարունակական օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ բանակցություններում։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
«ԱՄՆ–ն հանձնառու է մնում այս հարցում: Ակնհայտ է, որ սա արվում է պետքարտուղար Բլինկենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ՝ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով»,-ասել է Պատելը:
Պատելին հարցրել են նաև, թե արդյոք Բլինկենն Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը։ Ի պատասխան Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասները ներկայացնել չի կարող: Միաժամանակ, նա հավելել է, որ գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ շփումների ժամանակ պարբերաբար բարձրացնում են մարդու իրավունքների հետ կապված հարցերը։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցը։ Փաշինյանն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր է քննարկել։
Հաջորդ օրը Բլինկենը
հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։