https://arm.sputniknews.ru/20230322/azh-n-sahmanapakec-pvoghvocajin-arevtury-erevanum-57066075.html
ԱԺ-ն սահմանափակեց փողոցային առևտուրը Երևանում
ԱԺ-ն սահմանափակեց փողոցային առևտուրը Երևանում
Sputnik Արմենիա
Իշխանությունները ցանկանում են արգելել որոշ ապրանքների փողոցային առևտուրը։ Առևտրականներին ուզում են տեղափոխել շուկաներ, որտեղ ապրանքը պահելու համար կան... 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T12:48+0400
2023-03-22T12:48+0400
2023-03-22T12:50+0400
հայաստան
երևան
փողոց
առևտուր
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47230536_0:165:1600:1065_1920x0_80_0_0_66aa1bf90103f9b68e5c8ca6d60ba5cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը սահմանափակեց փողոցային առևտուրը Երևանում։ ՀՀ կառավարության ներկայացրած «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում:Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ դրա համար նախատեսված վայրերից (այսինքն ՝ գյուղատնտեսական շուկաներից) դուրս փողոցային առևտրի դեպքում ապրանքը ենթակա է առգրավման ։Ավելի վաղ, ներկայացնելով օրինագիծը, կառավարության ներկայացուցիչները հիշեցրել էին, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով բացօթյա տարածքում թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը: Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է պայմաններ ապահովեն վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար: Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին:Քաղաքապետարանի տվյալներով ՝ 2019-2021 թվականների ընթացքում Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու փաստի առթիվ կազմվել է 3532 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և նշանակվել 79.076.500 ՀՀ դրամի տուգանք, սակայն դրանից վճարվել է շուրջ 27.300.000 ՀՀ դրամը, այսինքն՝ շուրջ 35 տոկոսը։Լոռու մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47230536_180:0:1600:1065_1920x0_80_0_0_6f3a262736940aba64ea5926d6725ba0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, փողոց, առևտուր, աժ (ազգային ժողով)
հայաստան, երևան, փողոց, առևտուր, աժ (ազգային ժողով)
ԱԺ-ն սահմանափակեց փողոցային առևտուրը Երևանում
12:48 22.03.2023 (Թարմացված է: 12:50 22.03.2023) Իշխանությունները ցանկանում են արգելել որոշ ապրանքների փողոցային առևտուրը։ Առևտրականներին ուզում են տեղափոխել շուկաներ, որտեղ ապրանքը պահելու համար կան նվազագույն պայմաններ։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը սահմանափակեց փողոցային առևտուրը Երևանում։ ՀՀ կառավարության ներկայացրած «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ դրա համար նախատեսված վայրերից (այսինքն ՝ գյուղատնտեսական շուկաներից) դուրս փողոցային առևտրի դեպքում ապրանքը ենթակա է առգրավման ։
«Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտրի իրականացման դեպքում իրականացնում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Համայնքի ղեկավարի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձին»,– ասված է նախագծում։
Ավելի վաղ, ներկայացնելով օրինագիծը, կառավարության ներկայացուցիչները հիշեցրել էին, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով բացօթյա տարածքում թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը: Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է պայմաններ ապահովեն վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար: Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին:
Քաղաքապետարանի տվյալներով ՝ 2019-2021 թվականների ընթացքում Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու փաստի առթիվ կազմվել է 3532 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և նշանակվել 79.076.500 ՀՀ դրամի տուգանք, սակայն դրանից վճարվել է շուրջ 27.300.000 ՀՀ դրամը, այսինքն՝ շուրջ 35 տոկոսը։