https://arm.sputniknews.ru/20230322/adrbejany-kesgisherin-krkin-argelapakel-e-arcakhi-gazamatakararumy-57055487.html
Ադրբեջանը կեսգիշերին կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Sputnik Արմենիա
«Արցախգազ» ՓԲԸ-ն հորդորում է խստիվ հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T08:34+0400
2023-03-22T08:34+0400
2023-03-22T08:37+0400
ադրբեջան
արցախ
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69138958_0:214:1600:1114_1920x0_80_0_0_f8083db1d1c9409cfc575824ec597fbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով «Արցախգազ» ՓԲԸ–ին։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69138958_0:64:1600:1264_1920x0_80_0_0_e275a23ec4971302a459c4010ef7044d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, արցախ, գազ
Ադրբեջանը կեսգիշերին կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
08:34 22.03.2023 (Թարմացված է: 08:37 22.03.2023) «Արցախգազ» ՓԲԸ-ն հորդորում է խստիվ հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով «Արցախգազ» ՓԲԸ–ին։
«Խնդրում ենք խստիվ հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։