https://arm.sputniknews.ru/20230322/hajkakan-ynkerutjuny-patrastvum-e-elektramvobilneri-gerarag-licqavvorman-kajan-gvortsarkel-57029442.html
Հայկական ընկերությունը պատրաստվում է էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայան գործարկել
Հայկական ընկերությունը պատրաստվում է էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայան գործարկել
Sputnik Արմենիա
Ընկերությունը 150 կՎտ հզորությամբ մշտական հոսանքով լիցքավորման կայանի մոդել է պատրաստում, որը կարող է միջին հզորությամբ մեքենան լիցքավորել մոտ 20 րոպեում։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T08:56+0400
2023-03-22T08:56+0400
2023-03-22T08:56+0400
հայաստան
էլեկտրամոբիլ
կայան
սարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56968034_0:139:1600:1039_1920x0_80_0_0_ac6e4f68ca948b8f249065990eca70ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայկական «Evan» ընկերությունը պատրաստվում է էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայան գործարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ընկերության տնօրեն Հակոբ Գևորգյանը։Ձեռնարկությունն արդեն արտադրում է պակաս հզոր սարքեր, որոնք աշխատում են փոփոխական հոսանքով ՝ շարժական (3,5 կՎտ հզորությամբ) և ստացիոնար (7, 11 և 22 կՎտ)։ Առաջինն օգտագործվում է վարդակից լիցքավորելու համար, երբ մոտակայքում կայան չկա, երկրորդը, որն ավելի հզոր է (7-ից 22 կՎտ), ամրացվում է պատին (մասնավոր տներում, ավտոտնակներում, սրճարաններում կամ ավտոկայանատեղերում):Կոմերցիոն լիցքավորման համար (ոչ թե որպես ավտոկայանատեղիի կամ սրճարանի հավելում, այլ անկախ ծառայություն) արտադրվում են 30 կՎտ հզորությամբ կայաններ, որոնք կարող են միաժամանակ երկու մեքենա լիցքավորել:«Վերջերս մենք նաև բջջային հավելված թողարկեցինք, որի միջոցով մեր հաճախորդները կարող են լիցքավորման ժամեր ամրագրել և վճարումներ կատարել»,-ասաց Գևորգյանը:Մոդելի նախատիպերն արդեն փորձարկվում են, հետագայում նախատեսվում է թողարկել նաև ավելի փոքր մոդիֆիկացիաները՝ 120 և 40 կՎտ հզորությամբ։Հաջորդ քայլը սկուտերների և անվասայլակների համար լիցքավորիչ ստեղծելն է: Նախագիծը քննարկվում է մեկ այլ հայկական ընկերության՝ «Qayl Med»-ի հետ, որը էլեկտրական շարժիչով սայլակի մոդել է ստեղծել։Ընկերությունն ընդհանուր առմամբ արդեն ավելի քան հարյուր հատ ցածր հզորության սարք է վաճառել և մոտ 10 լիցքավորման ստացիոնար կետ տեղադրել, ընդ որում՝ այս տարի ցանկանում է ավելացնել դրանց թիվը։Ընկերությունն իր մշակումները վերջերս ներկայացրեց «DigiTec» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում, որն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE):Հայաստանում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56968034_0:0:1596:1197_1920x0_80_0_0_334d8a9c6c006002aa97c1e008ba8d02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էլեկտրամոբիլ, կայան, սարք
հայաստան, էլեկտրամոբիլ, կայան, սարք
Հայկական ընկերությունը պատրաստվում է էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայան գործարկել
Ընկերությունը 150 կՎտ հզորությամբ մշտական հոսանքով լիցքավորման կայանի մոդել է պատրաստում, որը կարող է միջին հզորությամբ մեքենան լիցքավորել մոտ 20 րոպեում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայկական «Evan» ընկերությունը պատրաստվում է էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայան գործարկել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ընկերության տնօրեն Հակոբ Գևորգյանը։
Ձեռնարկությունն արդեն արտադրում է պակաս հզոր սարքեր, որոնք աշխատում են փոփոխական հոսանքով ՝ շարժական (3,5 կՎտ հզորությամբ) և ստացիոնար (7, 11 և 22 կՎտ)։ Առաջինն օգտագործվում է վարդակից լիցքավորելու համար, երբ մոտակայքում կայան չկա, երկրորդը, որն ավելի հզոր է (7-ից 22 կՎտ), ամրացվում է պատին (մասնավոր տներում, ավտոտնակներում, սրճարաններում կամ ավտոկայանատեղերում):
Կոմերցիոն լիցքավորման համար (ոչ թե որպես ավտոկայանատեղիի կամ սրճարանի հավելում, այլ անկախ ծառայություն) արտադրվում են 30 կՎտ հզորությամբ կայաններ, որոնք կարող են միաժամանակ երկու մեքենա լիցքավորել:
«Վերջերս մենք նաև բջջային հավելված թողարկեցինք, որի միջոցով մեր հաճախորդները կարող են լիցքավորման ժամեր ամրագրել և վճարումներ կատարել»,-ասաց Գևորգյանը:
Այժմ ընկերությունը 150 կՎտ հզորությամբ մշտական հոսանքով լիցքավորման կայանի մոդել է պատրաստում, որը կարող է միջին հզորությամբ մեքենան լիցքավորել մոտ 20 րոպեում։
Մոդելի նախատիպերն արդեն փորձարկվում են, հետագայում նախատեսվում է թողարկել նաև ավելի փոքր մոդիֆիկացիաները՝ 120 և 40 կՎտ հզորությամբ։
Հաջորդ քայլը սկուտերների և անվասայլակների համար լիցքավորիչ ստեղծելն է: Նախագիծը քննարկվում է մեկ այլ հայկական ընկերության՝ «Qayl Med»-ի հետ, որը էլեկտրական շարժիչով սայլակի մոդել է ստեղծել։
Ընկերությունն ընդհանուր առմամբ արդեն ավելի քան հարյուր հատ ցածր հզորության սարք է վաճառել և մոտ 10 լիցքավորման ստացիոնար կետ տեղադրել, ընդ որում՝ այս տարի ցանկանում է ավելացնել դրանց թիվը։
«Մենք արտահանման թեմայով քննարկումներ ենք անցկացնում նաև արևային կայանների արտասահմանյան օպերատորների և դևելոփերների հետ, որոնք իրենց բնակելի կամ գրասենյակային համալիրներում էլեկտրական ավտոմեքենաների համար ենթակառուցվածքներ են տեղադրում։ Արտերկիր դուրս գալու համար մենք հիմա աշխատում ենք եվրոպական և ամերիկյան սերտիֆիկացում ստանալու ուղղությամբ»,-հավելեց Գևորգյանը։
Ընկերությունն իր մշակումները վերջերս ներկայացրեց «DigiTec» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում, որն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE):