00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրմալուում» հայտնաբերվել է 51 խախտում, իսկ «Տաշիրում»` 12. երկուսն էլ դեռ փակ են

© Asatur Yesayants«Սուրմալուն» հրդեհից հետո
«Սուրմալուն» հրդեհից հետո - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
«Սուրմալուն» հրդեհից հետո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այս պահի դրությամբ ժամանակավոր կասեցված է 2 օբյեկտի գործունեությունը, ինչպես նաև շուրջ 20 բենզալցակայանների դեպքում փակման որոշումներ են կայացվել։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 51 խախտում, իսկ «Տաշիր» առևտրի կենտրոնում` 12 խախտում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։
«Այս տարի ստուգումներ են իրականացվել 30-ի հասնող խոշոր առևտրի կենտրոններում, մի քանի տասնյակ բենզալցակայաններում։ Այս պահի դրությամբ ժամանակավոր կասեցված է 2 օբյեկտի` «Սուրմալու» և «Տաշիր» առևտրի կենտրոնների գործունեությունը, ինչպես նաև շուրջ 20 բենզալցակայանների դեպքում փակման որոշումներ են կայացվել»,–ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` «Տաշիր» առևտրի կենտրոնը որոշակի շտկումներ էր արել և դիմում էին ներկայացրել տեսչական մարմին, որպեսզի այցելեն և տեսնեն դրանց արդյունքը։ Սակայն տեսչական մարմնի ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ արվածը մասնակի է և փակման որոշումն ուժի մեջ է մնացել։
Առևտրի կենտրոնն այսօր առավոտյան կրկին դիմում է ներկայացրել տեսչական մարմին, և այս պահին կառույցի մասնագետները ստուգումներ են իրականացնում։ Ինչ վերաբերում է «Սուրմալու» առևտրի կենտրոնին, ապա, ըստ Զոհրաբյանի, երեկ տեսչական մարմնի մասնագետներն ու ոստիկանները հերթական այցն են կատարել այնտեղ. տաղավարները փակ են, սակայն ընթացիկ շտկման աշխատանքներ են իրականացվում։
Զոհրաբյանը հավելեց, որ ստուգումներից հետո փակված և արդեն իսկ վերաբացված առևտրի կենտրոններում խնդրահարույց հարցերը շտկվել են, իսկ մյուս խնդիրների մասով սահմանվել են ժամկետներ, որպեսզի խախտումներն ամբողջ ծավալով լուծեն։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲ, «Ապսիդա» և «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊ ընկերությունների աշխատանքները դադարեցնելու որոշումներ են կայացվել։
Իսկ մարտի 17-ին տեսչական մարմինը հայտնեց, որ ամբողջությամբ դադարեցվել է «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերության գործունեությունը։
Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 16 մարդ մահացավ։ Նախաձեռնված քրեական վարույթով 5 մեղադրյալ կա, որոնցից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) տնօրեն Իրինա Մադաթովան է, մյուսը` փոխտնօրենը, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը:
«Սուրմալուի» հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները պարգևատրվել են
Լրահոս
0