00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-Չինաստան տնտեսական համագործակցություն. ի՞նչ են քննարկել Պուտինն ու Սի Ծինփինը

© Sputnik / Алексей МайшевՉինաստանի և Ռուսաստանի նախագահները
Չինաստանի և Ռուսաստանի նախագահները - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Չինաստանի և Ռուսաստանի նախագահները
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և ՉԺՀ-ի ղեկավարներն ընդլայնված կազմով բանակցություններում երկկողմ տնտեսական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր են քննարկել:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ռուսաստանը ՌԴ–իև Ասիայի, Աֆրիկայի ուԼատինական Ամերիկայի երկրների միջև հաշվարկներում չինական յուանի օգտագործման կողմնակից է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավարության հետ ընդլայնված կազմով բանակցություններում:
«Վստահ եմ, որ հաշվարկների այդ ձևերը կզարգանան ՌԴ գործընկերների և երրորդ երկրների գործընկերների միջև», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հետագայում ևս խրախուսել ՌԴ-ի ու ՉԺՀ-ի փոխհաշվարկներումազգային արժույթների կիրառման պրակտիկան:
Ապացույց չկա, բայց Չինաստանը չպետք է Ռուսաստանին զենք մատակարարի. Ստոլտենբերգ
«Կարևոր է, որ փոխադարձ առևտրում ազգային արժույթներն ավելի ակտիվորեն են օգտագործվում։ Պետք է հետագայում ևս խրախուսել այդ պրակտիկան, ինչպես նաև ընդլայնել ֆինանսական ու բանկային կառույցների փոխադարձ ներկայությունը մեր երկրների շուկաներում», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ այսօր ՌԴ-ի ու ՉԺՀ-ի միջև ապրանքաշրջանառության 2/3-ն իրականացվում է ռուբլով և յուանով։
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև «Սիբիրի ուժը 2» նախագծի իրականացման թեմային և հայտնել է, որ նախագծի գրեթե բոլոր պարամետրերը համաձայնեցված են։
Պուտինն ու Սին կշարունակեն «մեծ արշավը»
«Հենց նոր մի լավ նախագիծ քննարկեցինք. դա Մոնղոլիայով անցնող «Սիբիրի ուժը 2» նոր գազատարն է։ Այս համաձայնագրի գրեթե բոլոր պարամետրերը համաձայնեցված են։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանից 50 միլիարդ խորանարդ մետր գազի հուսալի, կայուն մատակարարումներին», - ասել է Պուտինը։
Պուտիննարձանագրել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունն ընդլայնվում է, ռուսական բիզնեսն ի վիճակի է բավարարել ՉԺՀ-ի էներգակիրների աճող պահանջները ինչպես արդեն կնքված պայմանագրերով, այնպես էլ դրանցից դուրս:
Նա նշել է, որ մինչև 2030 թվականը գազի մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի առնվազն 98 մլրդ խորանարդ մետր, գումարած 100 մլն տոննա հեղուկացված բնական գազ:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև «Հյուսիսային ծովային ուղի» նախագիծը։ ՌԴ նախագահը նշել է, որՄոսկվան և Պեկինը պատրաստվում են աշխատանքային խումբ ստեղծել։
«Հեռանկարային ենք համարում համագործակցությունը չինացի գործընկերների հետ Հյուսիսային ծովային ճանապարհի տարանցիկ ներուժի յուրացման հարցում։ Ինչպես արդեն ասացի, պատրաստ ենք համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման համար», - ասել է նա։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մարտի 20-ին պետական այցով մեկնել է Ռուսաստան: Սա նրա առաջին արտասահմանյան այցն է երրորդ ժամկետով նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Սի Ծինփինը մարտի 20-ին ՌԴ ժամանելուն պես հայտարարել է, որ Պեկինն ու Մոսկվան հուսալի գործընկերներ են անհանգիստ աշխարհում։ Չինաստանի ղեկավարի այցը կտևի մինչև մարտի 22-ը:
«Չինաստանը հսկայական թռիչք է կատարել». Պուտին
Լրահոս
0